Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Կրօնական Տօն՝

Saturday, 12 October 2024

Տօն թարգմանիչներ Սրբոցն՝ Մեսրոպի,Եղիշէի,Մովսէս Քերթողի,Դաւիթ Անյաղթի,Գրիգոր Նարեկացու եւ Ներսէս Կլայեցու։

Տօն թարգմանիչներ  Սրբոցն՝ Մեսրոպի,Եղիշէի,Մովսէս Քերթողի,Դաւիթ Անյաղթի,Գրիգոր Նարեկացու եւ Ներսէս Կլայեցու։

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Հոգեգալուստից յետոյ երեսուներեքերորդ օրը, որ հինգշաբթի է, նշում է «Սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ և Մեսրոպայ» տօնը:

Ա)Ս. Մեսրոպ Մաշտոցը ծնւել է մօտ 360 թւին, Տարօնի Հացեկաց գիւղում: 406 թւին Ասորիքի Եդեսիա քաղաքում Ս. Մեսրոպն աստւածային տեսիլքի միջնորդութեամբ ստեղծում է հայոց 36 գրերը: Նա իր երկու աշակերտների՝ հետ ձեռնարկում է Աստւածաշնչի հայերէն թարգմանութիւնը: Առաջին գիրքը, որ սկսում են թարգմանել, լինում է Առակաց գիրքը: Նրանց է միանում նաև հայոց Սահակ կաթողիկոսը: Այն բնագրին մօտ լինելու շնորհիւ իրաւամբ կոչւում է «թագուհի թարգմանութեանց»: Իսկ առաջին հայերէն նախադասութիւնը, որ Մաշտոցը թարգմանում է Աստւածաշնչից, հետևեալն է. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:

 

Ըստ վարքագիր Կորիւնի՝ Ս. Մաշտոցը ստեղծել է գրեր նաև վրացիների և աղւանների համար: Գրերի գիւտից յետոյ Ս. Մեսրոպը, Ս. Սահակ Պարթևն ու նրանց բազմաթիւ աշակերտներն սկսում են հայ գրերը տարածել ամբողջ Հայաստանում՝ բացելով նոր հայրենախօս դպրոցներ, նաև եռանդուն կերպով լցւում եկեղեցու հայրերի գրւածքների յունարէնից և ասորերէնից թարգմանութեան գործին: Աստծու օրհնութեամբ և օգնութեամբ, կարճ ժամանակում ահռելի քանակութեամբ գրականութիւն է թարգմանւում հայերէն՝ չհաշւած Աստւածաշունչն ու ծիսական մատեանները: Ուստի մեսրոպեան շրջանը հետագայում իրաւամբ ստացել է հայոց ոսկեդար անւանումը:

 

Իր աստւածասէր հոգին Տիրոջ ձեռքն է աւանդում 438թ-ի փետրւարի 17-ին Վաղարշապատում: Վահան Ամատունի իշխանը նրա մարմինը թաղելու համար տրամադրում է Օշականի իր տոհմական կալւածքը և սրբի մարմինը Վաղարշապատից թափորով ու մեծ հանդիսութեամբ տարւում է Օշական: Ս. Մեսրոպ Մաշտոցն այն երջանիկ հայ սրբերից է, ում գերեզմանն անխաթար հասել է մինչև մեր օրերը և շարունակում է մնալ սրբազան ուխտավայր մեզ համար: Մենք Սուրբի տօնը յիշատակում ենք տարւայ մէջ երկու անգամ՝ Սահակ Պարթևի հետ առանձին, ապա՝ Թարգմանչաց տօնին:

 

Բ)Ս. Սահակ Պարթեւը «Հայոց հայր»՝ Մեծն Ներսէս կաթողիկոսի և իր կողակից՝ Սանդուխտ Մամիկոնեանի միակ որդին է: Նա Ս․ Գրիգոր Լուսաւորչի վերջին արու շառաւիղն է: Ծնւել է 348 թւին Կեսարիայում: Ժամանակի ընթացքում կատարեալ հելլենագէտ է դառնում: Իր բազմակողմանի հմտութեամբ «գերազանցում էր բազմաթիւ յոյն գիտնականներին»: Ս. Սահակ Պարթևն ամուսնանում , և միայն մէկ դուստր է ունենում՝ Սահականոյշին, ով դառնում է Ս. Վարդան Մամիկոնեանի մայրը:

 

387թ-ին Խոսրով Գ արքայի նախաձեռնութեամբ Ս. Սահակն ընտրւում է հայոց հայրապետ և պաշտօնաւարում 52 տարի՝ չհաշւած այն տարիները, որոնք անցկացնում է աքսորում: Նրա կարևորագոյն գործը հայոց գրերի գիւտից յետոյ Ս. Մեսրոպ Մաշտոցի հետ թարգմանչութեանը լծւելն ու թարգմանչական դպրոց ստեղծելն է: Կեանքի վերջին տարիներն անց է կացնում աղօթքով ու հոգևոր ուսուցմամբ և ճիշտ իր ծննդեան օրը՝ սեպտեմբերի 9-ին, 444թւին, վախճանւում է Բլուր գիւղում և թաղւում Տարօնի Աշտիշատ գիւղում, սեփական կալւածքում: Մեր եկեղեցին նրա յիշատակը նշում է երկու անգամ՝ առանձին և Ս. Մեսրոպի հետ:

Գ)Եղիշէ Պատմիչ- ծնւել է 410-ական թ․թ-ին։ Եղիշէն Սահակ Մեսրոպեան դպոցի գլխաւոր աշակերտներից էր։ Լինելով Վարդան Սպարապետի ատենադպիրը,շուրջ 458 թւականին գրում է Վարդանանց պատերազմի պատմութիւնը։Գրել է«Միանձանց խրատ» բարոյախօսական աշխատութիւնը եւ խրատական կանոններ,ինչպէս նաեւ «Տէրունական աղօթից»,«Յեսուա», ու «Դատաւորաց» գրքերի մեկնութիւնները,«Մեկնութիւն արարածոց»-ը, եւ «Այլակերպութեան» մի ճառ։ Վարդանանց պատերազմից յետոյ Եղիշէն ճգնողական կեանք է վարում նախ մօկաց, ապա՝ Ռշտունեաց լեռներում,որտեղ կնքում է իր մահկանացուն, հաւանաբար 470-475 թթ․միջեւ ընկած ժամանակահատւածում։

Դ) Մովսէս քերթող

   Քերթողահայր կամ պատմահայր Մովսէս Խորենացին, ծնւել է շուրջ 410 թ․Տարօն գաւառի Խորոն գիւղում։ 15-16 տարեկան հասակում ուսանում է Վաղարշապատում,որտեղ դասաւանդում էր Ս․Մեսրոպը։ 432-434 թթ․միւս ուսանողների հետ գնում է Ալէքսանդրիա՝ բարձրագոյն ուսաում ստանալու։ 5-6 տարի ուսանելուց յետոյ,վերադառնում է հայրենիք եւ վախճանւած գտնում իր հոգեւոր հայրերին՝ Ս․Սահակին եւ Ս․Մեսրապին, որի մասին գրում է իր «Ողբ»-ում։Գրել է «Ներբողեան Հռիփսիմեանց»,«Պատմութիւն Հռիփսիմեանց»,«Ճառ Վարդավառի»,Թուղթ առ Սահակ Բագրատունի»» եւ «Պատմութիւն Հայոց» աշխատութիւնները։ Մահացել է շուրջ 485 թ։

 

Դ ) Դաւիթ Անյաղթ

Ծնւել է 470-ական թ․ին Տարօն գաւառի Ներգին գիւղում,այդ պատճառով էլ յաճախ կոչւել է Դաւիթ Ներգինեցի։Ուսանել է Ալէքսանդրիաում։ Ուսումնական տարիներին դրսեւորած իր ձիրքերով եւ փիլիսոփայական վէճերին մասնակցելու իր հմտութեամբ, ստացել է «Անյաղթ» տիտղոսը։ Գրել է «Փիլիսոփայութեան սահմանումները»,Պորփիւրի «Ներածութիւն»վերլուծութիւնը»,«Արիստոտելի«Կատեգորիաների»մեկնութիւնը»աշխատութիւնները։ Դաւիթ Անյաղթի երկերը պահպանւել են երկու լեզուներով՝Հայերէն  եւ Յունարէն։ Մահացել է 6-րդ դարի կէսերին։ Թաղւած է Տարօն գաւառի Մշօ Ս․Առաքելոց վանքում։

Ե) Ս․Գրիգոր Նարեկացի

Ապրել է 951-1003 թ․թ։ Եղել է Նարեկայ վանքի կուսակրօն․հայ մեծ բանաստեղծ,փիլիսոփայ եւ երաժիշտ։ Ծնւել է Վանա լճի հարաւային ափերին գտնւող գիւղերից մէկում։ Եպիսկոպոս Խոսրով անձեւացու որդին է։ Մանուկ հասսակից մեծացել  եւ ուսում է առել իր մօր հօրեղբօր՝ Անանիա Նարեկացու մօտ՝ Ռշտունեանց աշխարհի Նարեկ գիւղի համանուն վանքում։ Ս․Գրիգոր Նարեկացուց մնացել են բաւական թւով գործեր՝ «Մեկնութիւն երգոց երգոյ Սողոմոնի»,չորս ներբող,գանձեր, տաղեր թւով երեսունից աւելի,«Մատեան ողբերգութեան»աղօթագիրքը, թղթեր եւ այլ գործեր։ Հայ եւ համաշխարհային գրականութեան մէջ «Մատեան ողբերգութեան»աղօթագիրքը մեծ հռչակ է վայելում։Հայ հաւատացեալի Սուրբ Գիրքն է ու նրա սրտի բալասանը։Գրքից շատ աղօթքներ են օգտագործւում Հայոց Եկեղեցու Ժամերգութիւններում։ Նա հռչակւել է որպէս «Տիեզերական վարդապետ»։

Զ )ՆերսէսԿլայեցի(Շնորհալի)

     Ծնւել է 1102թ․Տլուք գաւառի Ծովք դղեակում։ Ս․Ներսէսի հայրը Պահլաւունի իշխան Ապիրատն էր,մօր կաղմից Գրիգոր Մագիստրոսի թոռը։ Ս․Ներսէս եւ Ս․Գրիգոր տղայ կաթողիկոսների ուսման եւ դաստիարակութեան գործն իր վրայ է վերցնում Գրիգոր Մագիստրոսի որդին՝ Գրիգոր Վկայասէր Կաթողիկոսը։ Նրանք իրենց ուսումնառութիւնը անց են կացնում Քեսոնի մօտ գտնւող կարմիր վանքում։ 1166 թ․ ընտրւում է Ամենայն Հայոց Կաթողիկոս ։ Նա գրել է բազմաթիւ  տաղեր, մեղեդիներ,շարականներ,գանձեր,աղօթքներ,հանելուկներ,խրատներ,մեկնութիւններ այլ գործեր՝« Վիպասանութիւն»,«Յիսուս Որդի» եւ «Ողբ Եդեսիոյ» երեք նշանաւոր դաւանաբանական գործեր Հայ եւ Յոյն Եկեղեցիների միութեան մասին։ Մահացել է 1173 թ․Հռոմկլայում։

 
 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ