Thursday, 03 October 2024
Տօն Սուրբ Իշխաններ Սահակի եւ համազասպի
Չարչարւել են Հայաստանում բարաբ տեղապահ Խազմի իշխանի կողմից։ Եղբայրներ էին եւ ապրում էին Հայաստանում արաբների տիրապետութեան ժամանակ։ Համազասպը երկրի գլխաւոր իշխանն էր, եւ Վասպուրական նահանգի տիրակալը։Երբ երեք եղբայրներ՝ Համազասպը,Սահակը եւ Մերուժանը աւանդական այցելութիւն են տալիս տիրակալին,ձերբակալւում են եւ հարկադրւում են կրօնափոխ լինել, որպէսզի փաստեն իրենց հաւատարմութիւնը։ Մերուժանը վախենալով տանջանքներից,հաւատափոխ է լինում, իսկ դէպի տուն ճանապարհին հանդիպում է Դաւիթ Մամիկոնեան իշխանին՝ Համազասպի տեղապահին, եւ նրա կողմից գլխատւում որպէս դաւաճան։ Իսկ Սահակն ու Համազասպը գլխատւում են՝ ընդունելով նահատակութեան պսակը՝ յանուն Քրիստոսի։