Tuesday, 27 August 2024
Ս. Յովակիմի եւ Աննայի Ս. Աստւածածնի ծնողների եւ իւղաբեր կանանց յիշատակութեան օր
Այս տարի Ս․Կոյս Մարիամ Աստւածածնի ծնողնրեի եւ իւղաբեր կանանց յիշատակը տօնւում է օգոստոսի27-ին։ Այս տօնը ոգեկոչւում է վերափոխման իննօրեակին յաջորդող երեքշաբթի օրը։
Աննան եւ Յովակիմը բարեպաշտ ու արդար ամուսիններ էին,
բայց քանի որ Աննան ամուլ էր,նրանք զաւակ չունէին: Մի օր, երբ Իսրայէլի որդիները, տաճարում զոհ էին մատուցում Աստծուն, նրանց հետ էր նաեւ Յովակիմը: Յանկարծ Ռուփիմ քահանան կանգնեց Յովակիմի դիմաց եւ ասաց. «Դու իրաւունք չունես ընծայ մատուցելու Աստծուն, որովհետեւ դու զաւակ չունես»: Այնժամ շատ տխրեց Յովակիմը եւ տրտում թողեց Տիրոջ տաճարը, եւ իր հովիւների մօտ գնաց, եւ անապատում ծոմ պահեց մինչեւ Տեր Աստւած այցելի իրեն:
Իսկ Աննան, տաճարում պատահածի մասին տեղեկանալով, լալագին արտասվում եւ ուխտ է անում, որ եթէ իրեն զաւակ տրւի, կնւիրի Աստծուն:
Երբ նրանց պահեցողութեան օրերը լրացան,Տիրոջ հրեշտակը Աննային երեւալով ասաց. «Աննա, Աննա, լսեց Աստւած քո աղօթքները: Եւ ահա կը յղիանաս եւ մի աղջիկ կունենաս, որի անունը կը փառաւորւի ամբողջ երկրում»: Եւ Աննան ցնծալով ու գոհունակ սրտով ասաց. «Կենդանի է Տէրն իմ, որ եթէ մի մանուկ ունենամ, արու կամ էգ, նրան Տէր Աստծուն պիտի մատուցեմ, եւ նա իր կեանքի բոլոր օրերին Աստծուն պիտի ծառայի »: Եւ դարձեալ ասում է նրան հրեշտակը. «Ահա Յովակիմը, քո ամուսինը, գալիս է խոյերով, նոխազներով եւ հորթերով»,- քանզի Տիրոջ նոյն հրեշտակը իջավ նրա մօտ եւ ասաց. «Յովակիմ, Յովակիմ, լսեց Աստւած քո աղօթքները: Գնա քո տունը, եւ կը յղիանայ Աննան կինը քո»:
Եւ ահա ամուսիններն արժանանում են Աստծու շնորհին: Աննան յղիանում է եւ ծնում Մարիամին, որ նշանակում է «Լուսաւորեալ»:»
Ււղաբեր կանայք
Աստւածամօր ծնողների յիշատակի հետ միասին Հայ Եկեղեցին նշում է նաեւ իւղաբեր կանանց յիշատակութեան օրը:
Յիսուսի խաչելութեան օրը աշակերտները թողեցին Տիրոջը, վախեցան ու փախան: Տիրոջ հետ մնացին միայն
Աստւածամայրը,Տիրոջ սիրելի առաքեալ Յովհաննէսը եւ կանայք, ովքեր Գալիլիայից սկսեալ ծառայել էին Քրիստոսին:
Նրանք Մարիամ Մագդաղենացին, Սողոմէն, Յովհաննան, Շուշանը, Տեառնեղբայրների մայրը ՝ Մարիամը եւ ուրիշներ։
Նրանք իրենց ցուցաբերած հաւատարմութեան դիմաց վարձատրւեցին, երկնային շնորհով։ Արժանացան Յարուցեալ Քրիստոսի ոտքերին փարւելու ու նրա առաքեալների մօտ եղան , յարութեան վկաները։ Կանայք՝ որոնք երախտագիտաբար մէկդի ձգելով ձեռբալաւելու ահն ու սարսափը, իրենց կեանքը վտանգելով ելան Տիրոջ մարմինը օծելու։