Saturday, 17 August 2024
Տօն Շողակաթի Ս.Էջմիածնի
Ս.Գրիգոր Լուսաւորիչը երկնային տեսիլքով հրաման է ստանում կառուցել Ս.Էջմիածինը:
Նա տեսնում է Քրիստոսին՝ ոսկէ մուրճը ձեռքին,երկնային զօրքերին գլխաւորելով,իջնում եւ հասնում է Վաղարշապատ քաղաքի կենտրոնը եւ իր ոսկէ մուրճով հարւածեց գետնին եւ ցոյց տւեց Ս.Եկեղեցու կառուցման վայրը:
16 օգոստոս, Վերափոխումն Սուրբ Աստւածածնի
Մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Համբարձման ժամանակ,Ս.Կոյսը մօտենալով իր Տիրոջ եւ Որդուն, Նրանից խնդրում է նրան եւս երկրի վրայ չթողնի: Տէրը ի պատասխան սիրասուն մօրը ասում է, առաքեալների կատարած հրաշքները տեսնելով պիտի մխիթարւի, եւ նրանք իրենց հերթին, նրան տեսնելով պիտի զգան Քրիստոսի ներկայութիւնը: Ապա խոստանում է, երբ իր մօր երկրից երկինք փոխւելու ժամանակը հասնի, անձամբ պիտի իջնի ու պիտի իր մօտ առնի նրան:
Տարիներ յետոյ՝ երբ ժամանակը լրացաւ, Գաբրիէլ հրեշտակապետը Ս.Մարիամ Աստւածածնի համար դրախտից մի բրաբիոն ծաղիկից պսակ բերելով, աւետում է նրա մօտալուտ մեկնումը այս աշխարհից:
Ս.Կոյսը Տիրակոխ վայրերում միաշաբաթեայ ուխտագնացուիւնից ու աղքատներին ողորմութիւն տալուց յետոյ, Ս.Յովհաննէս առաքեալին պատւիրում է Ս.Պատարագ մատուցել եւ իրեն Տիրոջ մարմնով եւ արիւնով հաղորդել: Նոյն այդ պահին, առաքեալները ի բացառեալ Բարթողիմէոս առաքեալը, Սուրբ Հոգով յափշտակւելով հաւաքւում են Ս.վերնատունը: Ս.Պատարագի աւարտին, Տէրը ըստ Իր խոստման հրեշտակների գլուխը անցած,երկիր իջնելով իր գիրկն է առնում Սրբուհու մաքուր հոգին եւ երկնային սրբարան բարձրացնում: Ս.Առաքեալները Պետրոս,Պօղոս եւ Յովհաննէս առաքեալների գլխաւորութեամբ Ս.Կոյսի մարմինը սաղմոսներով ու աղօթքներով ամփոփում են Գեթսեմանի պարտէզում տոհմական գերեզմանատնում:
Կան վկայութիւններ, որ երեք օր շարունակ Սրբուհու գերեզմանի շուրջ հրեշտակային երգեցողուղութեան ձայներ էր լսւում:
Երրորդ օրը գալիս է Բարթողիմէոս առաքեալը ու երբ գերեզման են գնում, նատում են Ս.Կոյսի մարմինը տեղում չէ: Յանկարծ տեսնում են Քրիստոսին,որ նրա մարմինն ու հոգին միաւորած երկինք է բարձացնում: