Saturday, 10 August 2024
Եփեսոսի ժողովի 200 հայրապետների տօնը
Եփեսոսի ժողովը տեղի է ունեցէլ 431 թւականին, Թէոդոսիոս փոքր կայսրի օրօք: Ժողովին մասնակցում էին 200 Սուրբ Հայրեր, որոնք հաւաքւել էին քննելու Կոստանդինապոլիսի պատրիարքի, նրա աշակերտների սխալ ուսմունքը: Ըստ նրանց ուսմունքի, Քրիստոս ծնւեց որպէս հասարակ մարդ, ապա աստւածութիւնը մկրտութեան ժամանակ բնակւեց նրա մէջ, հետեւաբար Ս.Կոյս Մարիամը ըստ նրա մարդածին է, եւ ոչ աստւածածին:
Նրա սխալ ուսմունքը դատապարտելու նպատակով, Աղէքսանդրիայի Ս.Կիւրեղ պատրիարքի գլխաւորութեամբ ժողով գումարւեց,որի ընթացքին դատապարտւեց Նեստորի ուսմունքը եւ հաստատւեց Քրիստոսի կատարեալ մարդ եւ կատարեալ Աստւած լինելու ուսմունքը, որի բնութիւնները միաւորւածեն անխառն եւ անշփոթ եւանբաժանելի ձեւով:
Այս ժողովում կրկին հաստստւեց Սուրբ Կոյսի Աստւածածին լինելու պարագան:
Ժողովն ընդունեց նաեւ Ս,Կիւրեղ Աղէքսանդրացու 12 նզովքները՝ ուղղւած Նեստորի դէմ: Հայ եկեղեցին ընդունում է այդ ժողովը, եւ այն յայտնի է որպէս երրորդ Տիեզերական ժողով: