Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Կրօնական Տօն՝

Tuesday, 11 June 2024

Ս․ Կոստանդիանոս կայսերի եւ նրա մօր՝ Հեղինէ թագուհու յիշատակութեան օր

Ս․ Կոստանդիանոս կայսերի եւ նրա մօր՝ Հեղինէ թագուհու յիշատակութեան օր

 

Կոստանդիանոս կայսրը՝ ծնւել է 275 թ-ին, այժմեան Սերբիոյ Նիշ քաղաքում: Որդին է Հեղինէ անունով կնոջ եւ Կոստանդիոս յայտնի զօրավարի, ով յետոյ կեսար դառնալով տիրում էր Գալիաում եւ Անգլիայում: Կոստանդիանոս կայսերը, Մաքսենտիոս եւ Դիոկլետիանոս հակաքրիստոնեայ կայսերների դէմ մղած ճակատամարտերի ժամանակ, խաչի տեսիլքը տեսնելով, ի վերուստ պատգամ է ստանում, թէ․«Խաչով պէտք է յաղթես»։ Նա անսալով երկնային խոստման, իր ճակատագրական ճակատամարտի ժամանակ, Տիրոջ նշանը բանակի առջեւից տանելով, արժանանում է խոստացւած յաղթանակին։

Կոստանդիանոսը կայսր դառնալուց յետոյ՝ որպէս երախտագիտութիւն՝ պաշտօնապէս վերջ տալով եկեղեցեցու դէմ, քան 250 տարիներ տեւող հալածանքների, Քրիստոնէութիւնը Միլանի Հրովարտակով, 313 թւականին, արեւելքի տիրակալ՝ Լիկիանոսի հետ միասին Հռոմում ազատ կրօն է հռչակում: Նա հովանաւորում, տէր ու պաշտպան է կանգնում եկեղեցուն եւ նոր հաւատքին ու պետական աստիճանի բարձրացնում ։ Սակայն շուրջ տասը տարի յետոյ՝ 322-ին, Լիկիանոսը չեղեալ է համարում իր ստորագրած հրովարտակը եւ նորից սկսում հալածել քրիստոնեաներին: Պատերազմը անխուսափելի էր: Կոստանդիանոսի եւ Լիկիանոսի միջեւ պատերազմ է տեղի ունենում Ադրեանապոլսի մօտ, որտեղից Լիկիանոսը փախչում է Բիւզանդիոն, ապա Նիկոմեդիա, ուր ի վերջոյ յանձնւում ու տարիներ յետոյ ուխտադուրժ լինելով մահւան դատապարտւում։ Այսպէս, 324 թ.-ին Կոստանդիանոսը դառնում է ամբողջ հռոմէական կայսրութեան միապետը։

325թ.-ին դարձեալ նա է, որ գումարել է տալիս Նիկիա քաղաքում գումարւած Տիեզերական Ս․ժողովը, ուր արիոսականութիւնը, որը մերժում էր Յիսուսի Աստւածութիւնը, դատապարտւում է: Կոստանդիանոսը Իր մօր՝ Հեղինէ թագուհու յանձնառութեամբ կառուցել է եկեղեցիներ, որոնց թւում Երուսաղեմի Ս. Յարութեան, Համբարձման եւ Վերնատան եկեղեցիները եւ Բեթղեհէմի Ս. Ծննդեան տաճարը: Բարեկարգել է հռոմէական օրէնքը, հոգեւորականներին ազատել տուրքերից, կիրակին հանգստեան օր սահմանել: Կոստանդիանոս կայսրը մկրտւել է մահւան մահճում 337թ-ին: Պատճառն այն էր, որ կամեցել էր Քրիստոսի նման մկրտւել Յորդանան գետում։

Կոստանդիանոս Մեծի հետ Հայ եկեղեցին յիշատակում է նրա մօրը՝ Հեղինէին, ով բոլոր բարեպաշտական գործերում իր որդուն քաջալերողն էր ու գործակիցը: Իրեն է վերագրւում Քրիստոսի խաչափայտի գիւտը Երուսաղէմում 326թ.-ին եւ այս դէպքի յիշատակը եկեղեցին նշում է առանձին տօնով: Հեղինէ թագուհին Երուսաղէմում եւ շրջակայքում կառուցել է տւել եկեղեցիներ եւ մատուռներ, ինչպէս նաեւ կուսանոցներ: Վախճանւել է 330թ.-ին:

ՅԱՒԻՏԵՆԱԿԱՆ ՅԻՇԱՏԱԿՆ ԱՐԴԱՐՈՑ ՕՐՀՆՈՒԹԵԱՄԲ ԵՂԻՑԻ

 
 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երեքշաբթի 04 Յունիսի 2024;
ՍՐԲՈՒՀԻ ՆՈՒՆԷ ԵՒ ՍՐԲՈՒՀԻ ՄԱՆԷ ԿՈՅՍԵՐԸ

Հինգշաբթի 06 Յունիսի 2024;
ԱՅՍՕՐ ՏՕՆՆ Է Ս. ՍԱՀԱԿ ԵՒ Ս. ՅՈՎՍԷՓ ԿԱՐՆԵՑԻՆԵՐԻ

Շաբաթ 08 Յունիսի 2024;
Սուրբ Ներսէս Մեծ Հայրապետի տօնը եւ մեր թեմում Հայրերի օր է։ Շնորհաւոր հայ «Հայրերի օր»-ը

Երեքշաբթի 11 Յունիսի 2024;
Ս․ Կոստանդիանոս կայսերի եւ նրա մօր՝ Հեղինէ թագուհու յիշատակութեան օր

Շաբաթ 15 Յունիսի 2024;
ԱՅՍՕՐ ՏՕՆՆ Է Ս. Գրիգոր Լուսաւորչի ՆՇԽԱՐՆԵՐԻ ԳԻՒՏԻ ՏՕՆ՝ ԳԻԻՏ ՆՇԽԱՐԱՑ Ս․ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐՉԻ

Երեքշաբթի 18 Յունիսի 2024;
Տօն՝ Սրբոցն Դանիէլի մարգարէին եւ երից մանկանցն` Սեդրակայ, Միսաքայ եւ Աբեդնագովի

Հինգշաբթի 20 Յունիսի 2024;
Տօն Սուրբ թարգմանիչներ՝ Սահակի եւ Մեսրոպի

Շաբաթ 22 Յունիսի 2024;
Տօն Սրբոցն Տրդատ Թագաւորի ու Աշխէն Թագուհու եւ Խոսրովիդուխտի

Կիրակի 23 Յունիսի 2024;
Սուրբ Աստւածածնի տուփի գիւտի տօնը

Երեքշաբթի 25 Յունիսի 2024;
Տօն Սուրբ Զաքարիա մարգարէի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ