Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Events Calendar

Կրօնական Տօն՝

Tuesday, 04 August 2020

Մարգարէները այն անձիք էին որոնք օժտւած էին գերբնական ուժով եւ իշխանութեամբ Աստծու պատգամները փոխանցելու մարդկութեանը, եւ նրանց դաստիրակելով՝ վերահաս վտանգից:
Նրանց առաքելութիւնն էր եւ ժողովրդի մէջ հաստատուն պահել առ Աստւած հաւատքը եւ ճանապարհ պատրաստել դէպի Աստծու արքայութիւնը, որ պէտք է իրականանար Քրիստոսի գալուստով:
Հին Կտակարանում յայտնի են չորս ծաւալուն գրքերով մարգարէներ, որոնք մեծ մարգարէներ են կոչւում:
Կան նաեւ փոքրածաւալ, բայց միեւնոյն ժամանակ Քրիստւսի եւ նրա միջոցով իրականցւող Աստծու արքայութեան մասին մեծ պատգամներ:

Արդ՝ կը ներկայացնենք իւրաքանչիւր մարգարէի պատգամը
1-Ովսէ մարգարէն՝ մարգարէանում է, որ զօրաց Տէրը բոլոր ազգերի Աստւածը պիտի լինի:
2-Ամովս մարգարէն մարգարէանում է, որ Դաւթի տունը կրկին պիտի թագաւորի:
3-Միքիա մարգարէն՝մարգարէանում է, որ Քրիստւսը Բեթղեհէմում պիտի ծնւի ու ազգերի վրայ պիտի թագաւորի:
4- Յովել մագարէն ներկայացնում է վերջին օրերում Սուրբ Հոգու էջքը, եւ աշխարհի ծագերից Նոր Կտակարանի լոյսի շուրջ համախմբումը:
5- Աբդիու մարգարէն մարգարէանում է Ադովմի վերջնական պարտութեան մասին:
6-Նաւում մարգարէն խոսում է Աստծու դատաստանի մասին:
7- Ամբակում մարգարէն՝ մարգարէանում է,վերջնական յաղթանակի մասին:
8-Յովնան մարգարէի կետ ձկան փորում երեք օրեայ փակւելն ու երրորդ օրը ելնելն, Քրիստոսի երեք օրեայ թաղումն ու յարութիւնն է խորհրդանշում: Աստւած այս գրքւվ պատգամում է, որ փրկութիւնը Հրեանրի սեփականութիւնը չէ, այլ բոլորին է պատկանում:
9-Սուփունիա Մարգարէն մի նոր յայտնութեան ու նոր անւան մասին:
10-Անգէ մարգարէն քաջալերում է գտրութիւնից վերադարձածներին, որ կառուցեն Աստծու տաճարը:
11-Զաքարիա մարգարէն մարգարէանում է,Քրիստոս թագաւորի գաստեան եւ նրա ազգատոհմի մասին:
12-Մաղաքիա մարգարէն՝մարգարէանում է Արդարութեան Արեգակի՝ Քրիստոսի գալստեան եւ Նրա պատգամաբերի՝ Յովհաննէս Մկրտչի մասին:

Պետրոս առաքեալն ասում է.« Աւեի ամուր կապւած ենք մարգարէական վկայութիւններին, եւ լաւ կը լինի, որ դուք էլ ձեր ուշադրութիւնը դարձնէք դրանց վրայ, որովհետեւ դրանք այն ճրագն են,որ լոյս են տալիս մութ տեղը,մինչեւ բացւի այն օրւայ արշալոյսը, եւ առաւօտեան աստղը ծագի ձեր սրտերում»:

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com