Saturday, 30 September 2023
Տօն Գէորգ զօրավարի
Գէորգ զօրաբարը ծնունդով Կապադովկեացի էր։ Մեծացել է քրիստոնեայ ընտանիքում։ Այնուհետեւ զինւորագրւել է հռոմէական բանակում եւ կարճ ժամանակամիջոցում հասել զօրավարի աստիճանի։Եղել Դիոկղետիանոս կայսրի սիրւած անձնաւորութիւններից։
Քրիստոնեաների նկատմամբ հալածանքներ սկսելուց առաջ կայսրը խորհրդակցութեան է կանչում իր մեծամեծներին՝ նրանց հաւանութիւնը ստանալու։ Բոլորը հաւանութիւն են տալիս,բացի Գէորգից,որը խստագոյնս քննադատում է կայսրի առաջարկը, եւ որից էլ պարզ է դառնում նրա քրիստոնեայ լինելը։Կայսրը բանտարկել է տալիս Գէորգին եւ ենթարկում անլուր չարչարանքների, որոնց եւս համբերում է քաջաբար։ ի վերջոյ, բազմաթիւ ստիպումներից ու յորդորներից յետոյ,Գէորգը տալիս է համաձայնութիւնը՝այցելելու կուռքերին։ Սակայն նա մեհեանում մի առ մի ջարդում է բոլոր կուռքերը՝ դրանք սուտ եւ սին համարելով։
Ահա յանդուգն արարքի համար,Դիոկղետիանոս կայսրը գլխատել է տալիսնրան, 303 թւականին։