Sunday, 28 May 2023
Հին Կտակարանի բոլոր մարգարէները խօսել եւ մարգարէացել են Ս․ Հոգով եւ աւետել են Սուևբ Հոգու մարդ արարածին վերադառնալու մասին․Յովել մարգարէն այն մարգարէներից է,որ ուղղակիօրէն մարգարէացել է այդ իրադարձութիւնների մասին։ Այս գրքում Աստւած աւետում է, որ Իր Հոգին պիտի թափի ամէն մարմնի վրայ։
Մեր Տէր Յիսուս Քրիստոսը Սուրբ Հոգուն Իրեն եւ Հօրը փառակից յայտարարելով Նրա հանդէպ կատարած հայհոյանքը աններելի համարեց։
Քրիստոսը իր առաքեալներին ասում է, որ Սուրբ Հոգին յաւիտենապէս բնակւելու է Իր հաւատացեալների մէջ։
«Յաւիտեան ձեզ հետ բնակւի Ճշմարտութեան Հոգին» (Յովհ. ԺԴ 15-17): Եւ դարձեալ՝ «Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի Իմ անունով, Նա ձեզ ամէն բան կուսուցանի և ձեզ կյիշեցնի այն ամէնը, ինչ Ես ասացի ձեզ» (Յովհ. ԺԴ 26): Սրանով յայտնում է, որ Սուրբ Հոգին Հօրից էր գալու: Տէրն ասաց. «Լաւ է ձեզ համար, որ Ես գնամ. որովհետև եթէ Ես չգնամ, Մխիթարիչը ձեզ մօտ չի գայ. իսկ եթէ գնամ, Նրան կուղարկեմ ձեզ մոտ» (Յովհ. ԺԶ 5-7): Ասաց նաև՝ «Դեռ շատ բաներ ունեմ ձեզ ասելու, բայց այժմ չէք կարող տանել: Երբ որ գայ Նա՝ Ճշմարտութեան Հոգին, ամենայն ճշմարտութեամբ կառաջնորդի ձեզ» (Յովհ. ԺԶ 12-13):
Ս․Յարութիւնից յետոյ Որդին փչմամբ նրանց տւեց Սուրբ Հոգու առհաւատաչեան ՝ ասելով. «Առէ՜ք Սուրբ Հոգին…» (Յովհ. Ի 22), իսկ համբարձումից առաջ պատւիրեց նստել Երուսաղէմում, մինչև երկնքից զօրութիւն ստանալը:
Տէրն Իր հրաշափառ յարութիւնից քառասուն օր անց համբարձւեց եւ դրանից 10 օր յետոյ
Սուրբ Հոգին կրակէ լեզուներով նոյն այն ժամին, որ մարդը ադամական մեղքի պատճառով մերկացաւ Աստծու փառքից,Սուրբ Հոգին կորցնելով, դարձաւ նրան ու կրկին պարգեւեց Աստծու փառքը։Առաքեալները Սուրբ Հոգին զօրացան եւ Քրիստոսի վկաները եղան մինչեւ Աշխարհի ծայրերը։
Հոգեգալուստը Ս․Եկեղեցու հոգեւոր ծննդեան օրն է, եւ լրումն է տէրունական տօների:
Այսօր Սուրբ Հոգին Ս․Խորհուրդների կարգով իր շնորհներն ու պտուղներն է պարգեւում հաւատացեալներին։