Friday, 07 April 2023
Աւագ Ուրբաթ
Աւագ ուրբաթ առաւօտեան եկեղեցիներում շատ կանուխ կատարւում է Խաչելութեան կարգ, որի ընթացքում կարդացւում են Յիսուսի` Պիղատոսի մօտ տարւելու, Գողգոթայի վրայ խաչւելու, մահւան, արևի խաւարման աւետարանական հատւածները:
Երեկոյեան ժամերգութիւնից յետոյ նախատօնակի արարողութեան ընթացքին «Թաղման կարգ» է կատարւում, երբ Յիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը՝ դրւում է եկեղեցու դասում ի տես հավատավոր ժողովրդի։
Արդէն մահացած Յիսուսին խաչից իջեցնում և, պատանքի մէջ փաթաթելով, դնում են վիմափոր գերեզմանի մէջ` գերեզմանի մուտքը փակելով վէմ քարով: