Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ`

Tuesday, 23 June 2020

Պահք: Սրբոցն Կոստանդիանոսի թագաւորին եւ մօրն նորա Հեղինեայ

Պահք: Սրբոցն Կոստանդիանոսի թագաւորին եւ մօրն նորա Հեղինեայ

Առակաց 16:9-17 Բարուք 3:31-4:4 Ա Տիմոթեոս 2:1-7 Ղուկաս 7:1-10

Առակներ

9 Մարդու սիրտը պիտի խորհի իրաւունքի մասին,
որպէսզի Աստուած էլ ուղղի նրա ընթացքը։
10 Թագաւորի շուրթերին մարգարէական պատգամ կայ,
եւ նրա բերանը չի սխալուի դատաստանի ժամանակ։
11 Կշռաքարի արդարութիւնը Տիրոջից է.
արդար նժարներ են նրա գործերը։
12 Ով չարիք է գործում,
նա գարշելի է թագաւորի համար,
քանի որ նրա իշխանութեան աթոռը հաստատ է մնում արդարութեան շնորհիւ։
13 Արդար շուրթերը հաճելի են թագաւորին,
քանի որ Տէրը սիրում է ուղիղ խօսքը։
14 Թագաւորի զայրոյթը մահուան պատգամաբեր է,
բայց իմաստունը մեղմացնում է այն։
15 Թագաւորի որդու երեսի լոյսը կեանք է,
եւ նրա բարեհաճութիւնը սպասուող անձրեւաբեր ամպի պէս է։
16 Առաւել ցանկալի է իմաստութիւն ստանալ, քան ոսկի.
եւ առաւել բաղձալի է խոհեմութիւն ձեռք բերել, քան արծաթ։
17 Կեանքի շաւիղները հեռացնում են չարիքներից,
եւ արդարութեան ճանապարհների վրայ է գտնւում կեանքի երկարութիւնը։
Խրատ ընդունողը բարիքների մէջ կը լինի,
եւ յանդիմանութիւն պահողը կ’իմաստնանայ։
Տիրոջ ճանապարհից զգոյշ գնացողը պահպանում է իր անձը,
կեանքը սիրողը զսպում է իր լեզուն։

Բարուք

31 Չկայ մէկը, որ իմանայ նրա ճանապարհները,
ո՛չ ոք, որ գիտակցի նրա շաւիղները։
32 Բայց Նա, որ գիտէ ամէն ինչ,
Նա՛ է ճանաչում իմաստութիւնը,
Նա՛ է իր իմաստութեամբ գտել այն,
Նա, ով ստեղծել է երկիրը յաւիտենական ժամանակների համար,
լցրել այն կենդանիներով եւ չորքոտանիներով,
33 Նա, ով լոյսն է ուղարկում՝ եւ լոյսը գնում է,
յետ է կանչում՝ եւ լոյսը դողալով հնազանդւում է նրան.
34 աստղերը ծագել են՝ իւրաքանչիւրն իր տեղում, եւ ուրախացել.
35 Նա կանչում է աստղերին, ու նրանք ասում են՝
«Ահա այստե՛ղ ենք»,
եւ զուարթօրէն ճառագում են իրենց Արարչի համար։
36 Դա մեր Աստուածն է, որի հետ ոչ ոք չի կարող համեմատուել,
37 որը գտաւ իմաստութեան բոլոր ճանապարհները
եւ դրանք տուեց իր ծառայ Յակոբին ու իր սիրեցեալ Իսրայէլին։
38 Դրանից յետոյ իմաստութիւնը յայտնուեց երկրի վրայ ու շրջեց մարդկանց մէջ։
4 Իմաստութիւնը Աստծու պատուիրանների գիրքն է,
Օրէնքն է, որ կայ յաւիտեան։
Բոլոր նրանք, ովքեր ընդունում են այն, պիտի ապրեն,
իսկ ովքեր թողնում են այն, պիտի մեռնեն։
2 Դարձի՛ր, Յակո՛բ, եւ բռնի՛ր իմաստութիւնից՝
նրա լոյսի ծագման իսկ պահին։
3 Քո փառքն ուրիշին մի՛ տուր,
եւ քո վաստակները՝ օտար ազգին։
4 Երանի է մեզ, Իսրայէ՛լ,
որովհետեւ գիտենք, թէ ի՛նչն է հաճելի Աստծուն։

Ա Տիմոթեոս

Արդ, ամենից առաջ աղաչում եմ աղօթք անել, խնդրել, պաղատել, գոհութիւն մատուցել բոլոր մարդկանց համար, 2 մանաւանդ թագաւորների եւ բոլոր իշխանաւորների համար, որպէսզի խաղաղութեամբ եւ հանդարտութեամբ վարենք մեր կեանքը, կատարեալ աստուածապաշտութեամբ եւ սրբութեամբ[***]. 3 ա՛յդ է բարին եւ ընդունելին մեր Փրկչի՝ Աստծու առաջ։ 4 Նա կամենում է, որ բոլոր մարդիկ փրկուեն եւ հասնեն ճշմարտութեան գիտութեանը. 5 քանզի մէ՛կ Աստուած կայ եւ մէ՛կ միջնորդ՝ Աստծու եւ մարդկանց միջեւ. Յիսուս Քրիստոս՝ մարդը, 6 որ տուեց ինքն իրեն որպէս փրկանք բոլորի համար՝ ի վկայութիւն իր ժամանակների. 7 դրա համար ես կարգուեցի որպէս քարոզիչ եւ առաքեալ (ճշմարիտ եմ ասում Քրիստոսով եւ չեմ ստում), եղայ վարդապետ հեթանոսների՝ հաւատով եւ ճշմարտութեամբ։

 

 

 

Ղուկաս

Եւ երբ Յիսուս վերջացրեց իր բոլոր խօսքերը, եւ ժողովուրդը նրան լսեց, Կափառնայում մտաւ։ 2 Այնտեղ մի հարիւրապետի ծառայ, որ շատ սիրելի էր նրա համար, ծանր հիւանդացել էր եւ մեռնելու մօտ էր։ 3 Երբ լսեց Յիսուսի մասին, հրեաներից աւագներին ուղարկեց, որ աղաչեն նրան, որպէսզի գայ եւ բժշկի իր ծառային։ 4 Եւ նրանք Յիսուսի մօտ գալով՝ թախանձագին աղաչում էին նրան եւ ասում. «Արժանի է նա, որին այս շնորհը պիտի անես, 5 որովհետեւ նա սիրում է մեր ազգը եւ ժողովարանը նա՛ շինեց մեզ համար»։ 6 Յիսուս գնաց նրանց հետ. երբ տնից շատ հեռու չէր, հարիւրապետը նրա մօտ բարեկամներ ուղարկեց՝ ասելով. «Տէ՛ր, նեղութիւն մի՛ կրիր, որովհետեւ արժանի չեմ, որ իմ յարկի տակ մտնես. 7 դրա համար էլ ինձ արժանի չհամարեցի քեզ մօտ գալու. այլ՝ խօսքով ասա՛, եւ իմ ծառան կը բժշկուի. 8 որովհետեւ ինքս էլ իշխանութեան ենթակայ մարդ եմ, իմ ձեռքի տակ զինուորներ ունեմ. սրան ասում եմ՝ գնա՛, եւ գնում է, իսկ միւսին, թէ՝ արի՛, եւ գալիս է, եւ իմ ծառային, թէ՝ արա՛ այս բանը, եւ նա անում է»։ 9 Եւ երբ Յիսուս այս լսեց, զարմացաւ. դարձաւ ժողովրդին, որ հետեւում էր իրեն, եւ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ Իսրայէլի մէջ անգամ այսչափ հաւատ չգտայ»։ 10 Պատգամաւորները տուն վերադարձան եւ հիւանդ ծառային գտան բժշկուած։

 
 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ