Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Կրօնական Տօն՝

Monday, 26 December 2022

Ս. Ստեփանոս Նախավկայի եւ առաջին մարտիրոսի յիշատակութեան օր

Ս. Ստեփանոս Նախավկայի եւ առաջին մարտիրոսի յիշատակութեան օր

Ս. Ստեփանոսն Ընդհանրական Եկեղեցու ամենասիրւած սրբերից է, Քրիստոսի սիրոյ վարդապետութեան համար նահատակւած առաջինը մարտիրոսը: Վարքագրական աղբիւրների համաձայն` նա սերում էր Յուդայի թագաւորական զարմից, Քրիստոս Աստծու ցեղակիցն ու օրինապահ ծնողների զաւակն էր: Կայիափա քահանայապետի ծառան էր: Տիրոջը տուն տանելիս՝ Ստեփանոսը գլխի վարշամակը փռում է Երկնաւոր Վարդապետի ոտքերի տակ` արտայայտելով իր անդաւաճան ու անկեղծ սէրը: Այս ամէնը զայրացնում է քահանայապետին, ով նրան դուրս է վռնդում: Նա ականատես է լինում Տիրոջ մահւանն ու թաղմանը, բայց վերստին ուրախանում է առաքեալների հետ Աստւածորդու հրաշափառ յարութեամբ:
Ըստ Հայ Եկեղեցու եռամեծ վարդապետ Ս. Գրիգոր Տաթեւացու` նա գնում է Ս. Պետրոս եւ Ս. Յովհաննէս առաքեալների մօտ, մկրտւում: Մկրտութեան պահին ջրի վրայ երեւում է լուսապսակ: Այդ զարմանահրաշ դէպքից յետոյ նրան անւանում են «Ստեփանոս», որ նշանակում է պսակաւոր: Գործք առաքելոցից յայտնի է, որ Հոգեգալստից յետոյ առաքեալները սեղաններն էին սպասարկում, կարիքաւորներին՝ նպաստներ բաշխում: Եւ օրեցօր Յիսուսին հաւատացողների թիւնն աւելանում էր: Քանի որ առաքեալներն ի վիճակի չէին հոգալ բոլորի կարիքները, ուստի իրենց հետեւորդներին պատւիրում են, որ բարի համբաւ ունեցող 7 մարդ ընտրեն` սեղանները սպասարկելու համար: Ըստ Ս. Ղուկաս Աւետարանչի` ընտրեալների մէջ էր նաեւ Ս. Ստեփանոսը, «որ հաւատով եւ Սուրբ Հոգով լցւած մի մարդ էր» (Գործք. 6:5): Առաքեալները Քրիստոսից ստացած իշխանութեամբ ձեռնադրում են նրանց` արժանացնելով սարկաւագի պատասխանատու աստիճանին: Իսկ Ս. Ստեփանոսն Աստծուց տրւած շնորհներով եւ զօրութեամբ զանազան հրաշքներ էր գործում ժողովրդի մէջ: Ժողովարանում շատերն էին փորձում վիճել նրա հետ, բայց նրա իմաստութիւնը ոչ ոք չունէր: Ուստի չարակամները համոզում են որոշ մարդկանց, որ ասեն, թէ Ստեփանոսը հայհոյում է Աստծուն եւ Մովսէս մարգարէին: Գրգռելով ժողովրդին, քահանաներին եւ օրէնսգետներին` նրան ատեան են տանում: Ս. Ստեփանոսն իր պաշտպանական ճառով ապացուցում է ներկաներին, որ Յիսուս է խոստացեալ Մեսիան, իսկ հրեաներին հանդիմանում է իրենց խստասրտութեան համար: Նրան քաղաքից դուրս քարկոծում են, զգեստները դնում Սաւուղ անունով մի երիտասարդի առջեւ: Սաւուղը Ս. Պօղոս առաքեալն էր, ով սկզբում հալածում էր քրիստոնեաներին: Նա ճանաչեց ճշմարիտ Աստծուն` Յիսուս Քրիստոսին` հետագայում դառնալով Աւետարանի ամենաեռանդուն քարոզիչը: Ս. Ստեփանոսը դարձաւ Քրիստոսի համար նահատակւած առաջին վկան ու մարտիրոսը եւ այդ պատճառով կոչւեց ՆԱԽԱՎԿԱՅ:
Ըստ աւանդութեան` Ս. Պօղոս առաքեալի ուսուցիչ Գամաղիէլը եւ նրա եղբայր Նիկոդէմոսը, ովքեր Յիսուսի ծածուկ աշակերտներից էին, սրբի մարմինը թաղել են իրենց ագարակում: Շատ չանցած՝ Ս. Ստեփանոսի նշխարները յայտնաբերել է Ղուկիանոս անունով մի երէց, եւ Երուսաղէմի Յովհան Հայրապետը դրանք դրել է Ս. Սիոնում: 5-րդ դարում Յուլիանէ իշխանուհին Երուսաղէմում յայտնաբերել է սրբի տապանակը, տարել Կ.Պոլիս, հետագայում բերել Վենետիկ` ամփոփելով Ս. Գէորգ կղզու մայր եկեղեցում: Ս. Ստեփանոս նախասարկաւագն իր աներեր հաւատով, սրբակենցաղութեամբ, նւիրումով, ծառայասիրութեամբ եւ միւս առաքինութիւններով օրինակ է քրիստոնեաների համար` Ճշմարտութիւնը ճանաչելու եւ Տիրոջ քաղցրութիւնը ճաշակելու համար: Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Ստեփանոս նախավկայի եւ առաջին մարտիրոսի յիշատակը տօնում է Սուրբ Ծնունդին նախորդող աւագ տօների ժամանակ:

 
 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Շաբաթ 07 Յունւարի 2023;
Ս․ Ծննդեան մեռելոց

Ուրբաթ 13 Յունւարի 2023;
Անւանակոչութիւն Տեառն մերոյ Յիսուս Քրիստոսի

Շաբաթ 14 Յունւարի 2023;
Տօն Սբ. Յովհաննէս Մկրտչի Ծննդեան

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Շաբաթ 14 Յունւարի 2023;
Տօն Ծննդեան Ս. Յովհաննու Կարապետին Կարդալու տևողութիւն՝ 2 րոպէ: ԿԻՍՎԵԼ Առակներ 4.5-7։ Եսայի 40.3-5։ ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 13.25-33։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 1.57-58։

Կիրակի 15 Յունւարի 2023;
Ա Կիր. զկնի Ս. Ծննդեան Կարդալու տևողութիւն՝ 5 րոպէ: ԵՍԱՅՈՒ ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆԸ 54.1‐13, ԱՌԱՋԻՆ ԹՈՒՂԹԸ ՏԻՄՈԹԷՈՍԻՆ 1.1‐11, ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 2.1-11

Երկուշաբթի 16 Յունւարի 2023;
Սրբոցն Պետրոսի հայրապետին, Վլասայ եպիսկոպոսին եւ Աբիսողոմայ սարկաւագին 5 րոպէ: Իմաստութիւն Սողոմոնի 5.1‐8։ Բարուք 3.31‐4.4։ Հռոմէացիներ 8.28‐39։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 10.11‐16։

Երեքշաբթի 17 Յունւարի 2023;
Սրբոցն Անտօնի, Տրիփոնի, Պարսամայ եւ Ոնոփրիոսի ճգնաւորացն Կարդալու տեւողութիւն՝ 4 րոպէ: ԿԻՍՎԵԼ ԱՌԱԿՆԵՐ 21.15‐24։ ԵՍԱՅԻ 19.19‐21։ ԹՈՒՂԹ ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ 11.32‐40։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 10.37‐42։

Չորեքշաբթի 18 Յունւարի 2023;
Պահք Կարդալու տևողութիւն՝ 4 րոպէ: ԿԻՍՎԵԼ Ա Տիմոթէոս 2.8-3.13։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 2.12-22։

Հինգշաբթի 19 Յունւարի 2023;
Սրբոցն Թէոդոսի թագաւորին եւ մանկանցն Եփեսոսի Կարդալու տևողութիւն՝ 4 րոպէ: Իմաստութիւն Սողոմոնի 6.2‐10։ Եսայի 45.1‐2։ Ա Տիմոթէոս 2.1‐7։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 7.1‐10։

Ուրբաթ 20 Յունւարի 2023;
Պահք Կարդալու տեւողութիւն՝ 4 րոպէ: Ա Տիմոթէոս 4.1‐12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 2.23‐3.12։

Շաբաթ 21 Յունւարի 2023;
Սրբոց հայրապետացն Աթանասի եւ Կիւրղի Կարդալու տևողութիւն՝ 3 րոպէ: Առակներ 11.2-11։ Եսայի 61.3-7։ Եբրայեցիներ 13.7-9։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 16.33-17.8։

Կիրակի 22 Յունւարի 2023;
Բ կիր. զկնի Ս. Ծննդեան Կարդալու տևողութիւն՝ 5 րոպէ: Եսայի 58.13-59.7, Ա Տիմոթէոս 4.12-5.10, ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 3.13-21։

Երկուշաբթի 23 Յունւարի 2023;
Սրբոցն Կիրակոսի եւ մօրն Յուղիտայի, և սրբոց վկայիցն Գորդիոսի, Պօղիքտոսի եւ Գրիգորիսի Կարդալու տևողութիւն՝ 3 րոպէ: Առակներ 14․1-6։ Եսայի 60․8-9։ Զաքարիա 8.4-5։ Եբրայեցիներ 2․14-18։ Ղկ 9․44-48։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ