Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Կրօնական Տօն՝

Saturday, 24 September 2022

ՏՕՆ ԳԷՈՐԳ ԶՕՐԱՎԱՐԻ

ՏՕՆ ԳԷՈՐԳ ԶՕՐԱՎԱՐԻ

Գէորգ զօրավարը ծնունդով Կապադովկեացի էր։ Մեծացել է քրիստոնեայ ընտանիքում։ Այնուհետեւ զինւորագրւել է հռոմէական բանակում եւ կարճ ժամանակամիջոցում հասել զօրավարի աստիճանի։Եղել Դիոկղետիանոս կայսրի սիրւած անձնաւորութիւններից։
Քրիստոնեաների նկատմամբ հալածանքներ սկսելուց առաջ կայսրը խորհրդակցութեան է կանչում իր մեծամեծներին՝ նրանց հաւանութիւնը ստանալու։ Բոլորը հաւանութիւն են տալիս,բացի Գէորգից,որը խստագոյնս քննադատում է կայսրի առաջարկը, եւ որից էլ պարզ է դառնում նրա քրիստոնեայ լինելը։Կայսրը բանտարկել է տալիս Գէորգին եւ ենթարկում անլուր չարչարանքների, որոնց եւս համբերում է քաջաբար։ ի վերջոյ, բազմաթիւ ստիպումներից ու յորդորներից յետոյ,Գէորգը տալիս է համաձայնութիւնը՝այցելելու կուռքերին։ Սակայն նա մեհեանում մի առ մի ջարդում է բոլոր կուռքերը՝ դրանք սուտ եւ սին համարելով։
Ահա յանդուգն արարքի համար,Դիոկղետիանոս կայսրը գլխատել է տալիսնրան, 303 թւականին։

Ադոկտոսը ապրել է 4-րդ դարում, նահատակւել է հայկական Մելիտինէում Միաքսիմիանոս կայսրի օրօք։ Պետական պաշտօնեայ էր Եփեսոս քաղաքում, ծածուկ քրիստոնեայ։ Ադոկտոսը չի ցանկանում իր աղջկան՝ Կալիսթեներ հեթանոս կայսրին կնութեան տալ, եւ ուղարկում է նրան արեւելք։ Այդպիսով բացայայտւում է Ադոկտոսի քրիստոնեայ լինելը։ Կայսրը զրկում է նրան կոչումից եւ ունեցւածքից ու աքսորում է Մելիտինէ, հրամայելով կուսակալին՝ վերադարձնել նրա հեթանոսութեան։ Ադոկտսը անսաան է մնում հաւատքի մէջ, որի համար էլ գլխատւում է։ Իր կինը եւ երկրորդ աղջիկը Պելոպիան, թաղում են նրան։ Մաքսիմիանոսի մահից յետոյ, Մեծն Կոստանդիանոս կայսրի քոյրը, Լիկինիոս կայսրի կինը՝ Կոնստանցան հովանաւորում է Կալիսթենէին, որը Հօր մասունքները տեղափախում է Եփեսոս, եւ նրա գերեզմանի վրայ, մի մատուռ է կառուցում։ Հետագայում նա ապրում է Եփեսոսում իր մօր եւ քրոջ եւ խաղաղութեամբ վախճանւում 320 թւականին։

Ռոմանոս երգեցող

Նա մահացել է 556 թւականին, համարւում է կանոնների հեղինակ։Նա եղել է դպիր Կոստանդաինապոլսի Ս․Սոֆիա եկեղեցում։ Անարգւելով սաստիկ վշտանալով լաւ երգել եւ կարդալ չկարողանալու պատճառով՝ նա աղօթում է Ս․Կոյս Մարիամ Աստւածածնին եւ օգնութիւն խնդրում։Սուրբ Կոյսը յայտնւում է նրան՝ երազում եւ հրամայում ուտել մի թղթագլան,որը տալիս է նրան, եւ որից յետոյ Ռոմանոսը ստանում է շարականներ գրելու եւ դևանք գեղեցիկ կատարելու շնորհը։ Նա հեղինակ է թւով 1000 կանոնների։

 
 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Շաբաթ 23 Մարտի 2024;
Ղազարոսի յարութիւն

Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ