Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Կրօնական Տօն՝

Thursday, 08 September 2022

ԾՆՈՒՆԴ ՍՈՒՐԲ ԿՈՅՍ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՒԱԾԱԾՆԻ

ԾՆՈՒՆԴ ՍՈՒՐԲ ԿՈՅՍ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՒԱԾԱԾՆԻ

Ս. Յովակիմի եւ Աննայի Ս. Աստւածածնի ծնողների եւ իւղաբեր կանանց յիշատակութեան օր

Այս տարի Ս․Կոյս Մարիամ Աստւածածնի ծնողնրեի եւ իւղաբեր կանանց յիշատակը տօնւում է օգոստոսի 24-ին։ Այս տօնը ոգեկոչւում է վերափոխման իննօրեակին յաջորդող երեքշաբթի օրը։

Աննան եւ Յովակիմը բարեպաշտ ու արդար ամուսիններ էին,բայց քանի որ Աննան ամուլ էր,նրանք զաւակներ չէին ունենում: Մի օր, երբ Իսրայէլի որդիները, տաճարում զոհ էին մատուցում Աստծուն, նրանց հետ էր նաեւ Յովակիմը: Յանկարծ Ռուփիմ քահանան կանգնեց Յովակիմի դիմաց եւ ասաց. «Դու իրաւունք չունես ընծայ մատուցելու Աստծուն, որովհետեւ դու զաւակ չունես»: Այնժամ շատ տխրեց Յովակիմը եւ տրտում թողեց Տիրոջ տաճարը, եւ իր հովիւների մօտ գնաց, եւ անապատում ծոմ պահեց մինչեւ Տէր Աստւած այցելի իրեն:

Իսկ Աննան, տաճարում պատահածի մասին տեղեկանալով, լալագին արտասւում եւ ուխտ է անում, որ եթէ իրեն զաւակ տրւի, կնւիրի Աստծուն:

Երբ նրանց պահեցողութեան օրերը լրացան,Տիրոջ հրեշտակը Աննային երեւալով ասաց. «Աննա, Աննա, լսեց Աստւած քո աղօթքները: Եւ ահա կը յղիանաս եւ մի աղջիկ կունենաս, որի անունը կը փառաւորւի ամբողջ երկրում»: Եւ Աննան ցնծալով ու գոհունակ սրտով ասաց. «Կենդանի է Տէրն իմ, որ եթէ մի մանուկ ունենամ, արու կամ էգ, նրան Տէր Աստծուն պիտի մատուցեմ, եւ նա իր կեանքի բոլոր օրերին Աստծուն պիտի ծառայի »: Եւ դարձեալ ասում է նրան հրեշտակը. «Ահա Յովակիմը, քո ամուսինը, գալիս է խոյերով, նոխազներով եւ հորթերով»,- քանզի Տիրոջ նոյն հրեշտակը իջաւ նրա մօտ եւ ասաց. «Յովակիմ, Յովակիմ, լսեց Աստւած քո աղօթքները: Գնա քո տունը, եւ կը յղիանայ Աննան կինը քո»:

Եւ ահա ամուսիններն արժանանում են Աստծու շնորհին: Աննան յղիանում է եւ ծնում Մարիամին, որ նշանակում է «Լուսաւորեալ»:»

 
 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Շաբաթ 23 Մարտի 2024;
Ղազարոսի յարութիւն

Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ