Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Կրօնական Տօն՝

Saturday, 03 September 2022

ՆԻԿԻԱՅԻ 318 ՀԱՅՐԱՊԵՏՆԵՐ

ՆԻԿԻԱՅԻ 318 ՀԱՅՐԱՊԵՏՆԵՐ

325 Թւականին, Կոսնտանդինապոլիսի մօտ գտնւող Նիկիա քաղաքում, Կոստանդին Մեծ կայսրի հրամանով գումարւում է ժողով՝ դատապարտելու Աղէքսանդրիայի քահանայ Արիոսի հերետիկոսական ուսմունքը,որը քարոզում էր, թէ Աստծու Որդին՝ Յիսուս Քրիստոս համագոյակից չէ Հայր Աստծուն։ Ըստ նրա, Աստւած ստեղծել է նրան՝ իր միջոցով իրականացնելու արաչագործութիւնը։ Արիոսը մոլեգնում էր ու ասում․« Չնայած Աստւած ստեղծել էր ոչնչից, սակայն նա Հօր Էութիւնից չէ։ Նա ստացել է Հօր գիտութիւնը եւ որդեգրւել է, բայց նա անարատ չէ, ինչպէս Հայրը,այլ փոփոխելի ՝ ինչպէս միւս արարածները»։
Այս ուսմունքը նման է այսօրւայ Եհովայի վկաների ուսմունքին, որ մերժում են Որդու եւ Ս․Հոգու աստւածութիւնը։
Նիկկիայի 318 հայրապետները, որոնց թւում Հայոց Արիստակէս հայրապետը, Աղէքսսանդրիայի պատրիարքի՝ Ալէքսանդր Ալէքանդրացու գլխաւորութեամբ, դատապարտում են Արիոսի պիղծ աղանդը եւ ընդունում մի հանգանակ, որը յայտնի է «Նիկիական հանգանակ» անունով, ըստ որի Որդի Աստւած համագոյակից է Հօրը,«ծնեալ ի Հօրէ նախքան զյաւիտեանս»։ ժողովը յայտնի է որպէս առաջին Տիեզերական ժողով։ Այս հաւատոյ հանգանակը, ամէն կիրակի բարձրաձայն կարդացւում է Սուրբ եւ Անմահ Պատարագի ժամանակ, Աւետարանի ընթերցումից անմիջապէս յետոյ։

 
 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Շաբաթ 23 Մարտի 2024;
Ղազարոսի յարութիւն

Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ