Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Կրօնական Տօն՝

Tuesday, 30 August 2022

ՏՕՆ՝ ԵԶԵԿԻԷԼ, ԵԶՐԱՍ ԵՒ ԶԱՔԱՐԻԱ ՄԱՐԳԱՐԷՆԵՐԻ

Ա-Եզեկիէլ մարգարէ։ Երուսաղէմի տաճարի քահանաներից մէկն էր,որը նախքան Քրիստոս․597 թ․Նաբուգոդոնոսոր թագաւորի կողմից Երուսաղէմի առաջին գրաւումից յետոյ Բաբելոն աքսորւածներից էր։ Դրանից մօտ չորս տարի յետոյ Աստւած նրան կանչում է, որպէսզի դառնայ իր մարգարէն ։ Նա Աստծու թելադրումով, աքսորավայրից նախազգուշացումներ է անում ինչպէս Բաբելոն գերի տարւածներին,այնպէս էլ Երուսաղէմում մնացածներին։ Երուսաղէմի գրաւումից եւ տաճարի կործանումից յետոյ 587 ն․Ք նա այդ նախազգուշացումներին աւելացնում է մխիթարական եւ յուսադրիչ խօսքեր։

Յատկանշանական է Եզեկէլ մարգարէի մարգարէութեան գրքի առաջին գլխում տեղ գտած չորս Աստծու փառքի աթոռը շրջապատող կենդանապատկերների տեսիլքը։

Չորս կենդանապատկերները Նոր Կտակարանի չորս Աւետարանների խորհրդանիշներն են,որոնք ներկայացնում են Քրիստոսի քառեակ պատիւները։

«Նրանց չորսի էլ դէմքի տեսքը աջից մարդու եւ առիւծի կերպարանք ունէր, իսկ ձախից՝ եզան եւ արծուի կերպարանք. այս էր նրանց տեսքը»։

Ա-Մարդու դէմքը ներկայացնում է Մատթէոսի Աւետարանը, ուր ներկայացւում է Էլոհիմ«Ուղարկւած Աստւած»մարմնացեալ Աստծու Բանը, որը Սինա լեռան բարձրունքին Իր ձեռքով Մովսէսին տւեց տասնաբանեայ օրէնքը, եւ ժամանակների լրումին մարմնացած յայտնւեց Գալիլիայի«Երանիներ» ի լեռան բարձրունքը եւ մեկնաբանեց իր իսկ տւած օրէնքը, այս անգամ Մովսեսից օրէնքը ստացած ժողովրդի համար։

Բ- Առիւծի դէմքը, ներկայացնում է Մարկոսի Աւետարանը։ Քրիստոս ներկայանում է որպէս յաւիտենական թագաւոր․ նրա մասին կարդումենք ծննդոց գրքի 49-րդ գլխում․ուր Յակոբը մարգարէանում է իր զաւակների մասին, ու երբ հերթը իր երրորդ՝ բայց անդրանիկութեան պատիւը վայելած Յուդային է հասնում, նրան օրհնելով ասում է․« Յուդա՛, կորի՛ւն առիւծի,իմ շառաւիղից ելար, որդեա՛կ իմ,Ելար, բազմեցիր, ննջեցիր դու որպէս առիւծ,որպէս կորիւն առիւծի։Ո՞վ պիտի արդեօք արթնացնի նրան։ 10Յուդայից իշխան չի պակասելու, ոչ էլ առաջնորդ՝ նրա կողերից,մինչեւ որ գայ նա, ում պատկանում են հանդերձեալները։ Նրա՛ն են սպասում ժողովուրդները։ 11Իր աւանակին կը կապի որթից,իսկ որթի ոստից՝ էշի քուռակին։Իր պատմուճանը կը լուայ գինովեւ իր հագուստը՝ խաղողի արեամբ։ 12Գինուց զուարթ են աչքերը նրա,իսկ ատամներն սպիտակ՝ կաթից աւելի։ 13Զաբուղոնը կը բնակուի ծովի եզերքին, որպէս նաւերի նա նաւահանգիստու կը տարածուի նա մինչեւ Սիդոն»։

Գ- Եզան՝ կամ ցուլի կենդանապատկերը, Ղուկասի Աւետարանի խորհրդանիշն է․ ըստ «Անառակ որդու առակի» Քրիստոսին ներկայացնում է որպէս մեղքերի քաւութեան համար զոհի։
Եսայիա մարգարէութեան 53-րդ գլխում կարդում ենք․« Նա մեր մեղքերն էր վերցնում եւ մեզ համար չարչարւում, սակայն մենք նրա ցաւերը, հարուածներն ու չարչարանքները համարեցինք իբրեւ Աստծուց եկած բան։ 5Բայց նա խոցուեց մեր մեղքերի համար եւ մեր անօրէնութիւնների համար դատապարտուեց. մեր խաղաղութեան համար նա՛ պատիժ կրեց, եւ նրա՛ վէրքերով մենք բժշկուեցինք։ 6Ամէնքն էլ մոլորուած ոչխարներ են. մարդն իր ճանապարհին մոլորուեց, բայց Տէրը նրա՛ն մատնեց մեր մեղքերի համար։ 7Ու նա վշտից իր բերանն անգամ չի բացում։ Ինչպէս ոչխար՝ նա մորթուելու տարուեց, եւ ինչպէս գառ՝ անմռունչ կանգնած է խուզողի առաջեւ նրա նման իր բերանը չի բացում»։

Դ- Արծւի կենդանապատկերը խորհրդանշում է Յովհաննէսի Աւետարանը, ուր ներկայացւում է Յիսուսի Աստւածութիւնն ու ամենուրէքութիւնն եւ ամենատեսութիւնը։ Եսայիա մարգարէութեան մէջ կարդում ենք․« նա պիտի կոչուի Մեծ խորհրդի հրեշտակ, Սքանչելի խորհրդակից, Աստուած հզօր, Իշխան, Հայր հանդերձեալ աշխարհի»։

Բ- Եզրաս Քահանայ,սերում էր Ահարոնի ցեղից։ Նա Աստծու կողկից մարգարէութեան է կանչւել ն․Ք 397 թ։ Նա չեղեալ յայտարարեց գերութեան ժամանակից մնացած բոլոր օտար ամուսնութիւնները եւ խստիւ արգիլում է օտարականների հետ ամուսնանլը։ Նա համադրեց Մովսէսի օրէնքները, դրանք կարդաց ժողովրդի առաջ տաճարում, արշալոյսից մինչեւ կէսօր։

Գ- Զաքարիա Քահանան Յովհաննէս Մկրտչի հայրը, Աբիայի քահանայական ընտանիքից էր, եւ որպէս քահանայապետ ծառայում էր Երուսաղէմի տաճարում։ Ըստ յայսմյաւուրքի, Ս․ կոյս Մարիամ Աստւածածնի տաճար ընծայման ժամանակ, Քահանայապետ էր եւ նա է, որ տաճարում խնամում էր Նրան։ Նա եւ իր կինը՝ Եղիսաբէթը,Սուրբ Կոյս Մարիամի մայր Աննայի քոյրը,երկար տարիներ ամուլ են եղել։

Ղուկասի Աւետարանում կարդում ենք․« երկուսն էլ Աստծու առաջ արդար էին ու անարատ կերպով ընթանում էին Տիրոջ բոլոր պատուիրանների եւ օրէնքների ճանապարհով։ 7Նրանք որդի չունէին, որովհետեւ Եղիսաբէթը ամուլ էր, եւ երկուսն էլ իրենց առաջացած տարիքում էին»։
Երբ Զաքարեան,ծերութեան տարիքին հասած, զոհ էր մատուցում Երուսաղէմի տաճարում, Գաբրիէլ հրեշտակն աւետում է Յովհաննէս Մկրտչի ծնունդը։ Կասկածելու պատճառով Զաքարեան հմրանում է մինչեւ իր որդու ծնունդը։
Նահատակւել է տաճարում՝ զոհասեղանի եւ Ս․Խորանի միջեւ սրախողխող լինելով, երբ թաքցրել էր իր որդուն Հերովդէս թագաւորի զինւորներից։

 
 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Շաբաթ 23 Մարտի 2024;
Ղազարոսի յարութիւն

Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ