Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Կրօնական Տօն՝

Saturday, 13 August 2022

ՏՕՆ ՇՈՂԱԿԱԹԻ Ս. ԷՋՄԻԱԾՆԻ


Տօն Շողակաթի Ս.Էջմիածնի

Ս.Գրիգոր Լուսաւորիչը երկնային տեսիլքով հրաման է ստանում կառուցել Ս.Էջմիածինը:

Նա տեսնում է Քրիստոսին՝ ոսկէ մուրճը ձեռքին,երկնային զօրքերին գլխաւորելով,իջնում եւ հասնում է Վաղարշապատ քաղաքի կենտրոնը եւ իր ոսկէ մուրճով հարւածեց գետնին եւ ցոյց տւեց Ս.Եկեղեցու կառուցման վայրը:
ԳԻՏԷԻ՞Ր ԹԷ՝

- Էջմիածին նշանակումէ Միածնի՝ Յիսուս Քրիստոսի իջած տեղը:
- Էջմիածնի Մայր Տաճարի Անունը Սուրբ Աստւածածին է:
- Էջմիածին քաղաքի պատմական անունը Վաղարշապատ է:

Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Խոր Վիրապից ելնելուց յետոյ, նախ հաստատում է Առաջաւորաց Պահքը, որից յետոյ գալիս է Մեծ Պահքը, ապա Սուրբ Յարութեան Տօնը: Այս ժամանակաշրջանը եղել է 66 օրերի տեւողութիւն:
Սուրբ Գրիգորի առաջին գործը լինում է մի մեծ Խաչ կանգնեցնել Վաղարշապատի հեթանոսական տաճարի տեղ, որտեղ պիտի շինւէր Սուրբ Աստւածածին Մայր Տաճարը:
Երկրորդ գործը եղաւ Հռիփսիմեան Սուրբ Կոյսերի նւիրւած վկայարանների կանգնումը: Նախ Սրբուհիների Աճիւնները պատում է եւ արկղագործ տապանների մէջ փակում իսկ տապանների վրայ վկայարաններ է կանգնեցնում:

Սրբուհի Հռիփսիմէի նահատակութեան տեղը կանգնեցնում է Սուրբ Հռիփսիմէի վկայարանը եւ Սրբուհու ու Նրա ընկերակից նահատակների Աճիւնները Եկեղեցու ներքնայարկում է թաղում:

Սրբուհի Գայիանէի նահատակութեան տեղը կանգնեցնում է Սուրբ Գայիանէի վկայարանը եւ Սրբուհու ու Նրա ընկերակից նահատակների Աճիւնները Եկեղեցու ներքնայարկում է թաղում:

Շողակաթի վկայարանը կանգնեցնում է Կոյսերի բնակութեան վայրում, որ կոչւում էր ՙՀնձան՚:

Գրիգոր Լուսաւորիչն այնտեղ է տեսել իր նշանաւոր Տեսիլքը:

Այնտեղ նահատակութեան վայրն է նաեւ Մարիանէ Կոյսի, որի Աճիւնը այնտեղ է թաղւում Գրիգորի կողմից:

Ի վերջոյ կառուցւում է նաեւ Սուրբ Աստւածածին Մայր Տաճարը, այսօր ծանօթ ՙՍուրբ Էջմիածին՚ անունով:

Աւելի ուշ Կոմիտաս Կաթողիկոսը (615-628) որոշում է մի փառաւոր տաճար կառուցել Հռիփսիմեանց Կոյսերին նւիրւած: Վերաշինութեան աշխատանքների ժամանակ, ի յայտ են գալիս Սուրբ Հռիփսիմէի եւ Նրա նահատակակից ընկերուհիների Տապանները: Տապանները կրում էին Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եւ Սուրբ Սահակ Պարթեւ Հայրապետների կնիքները: Կոմիտաս Կաթողիկոսը ի՛նքն եւս կնքելով Տապանները, նրանք զետեղում է նորակառոյց Եկեղեցու ներքնայարկում: Կոմիտաս Կաթողիկոսն, այս առիթով գրել է նաեւ նշանաւոր ՙԱնձինք Նւիրեալք՚ Շարականը:

Նոյն դարում Եզր Կաթողիկոսը (630-641) որոշում է վերակառուցել Սուրբ Գայիանէի Վկայարանը: Գեղատեսիլ մի տաճար կառուցելով, նոյն ձեւով ամփոփում է Սրբուհու եւ Նրա նահատակակիցների Նշխարհները:

17-րդ դարում, Հայաստան են գալիս ֆրանսացի լատին կրօնաւորներ, գողանալու եւ Եւրոպա փոխադրելու՝ Հայ Սուրբերի Մասունքները, որոնց կարգին էին Հռիփսիմեաց եւ Գայիանեանց Կոյսերի Աճիւնները: Դէպքը տեղի է ունենում Դաւիթ Վաղարշապատեցի եւ Մելիքսեդեկ Աթոռակից Կաթողիկոսների օրերին, (1590-1629): Գողերը ձերբակալւում են պարսկական իշխանութիւնների հետապնդումով:

Պարսիկ իշխանաւորները, գողերից վերադարձւած Մասունքների մի մասը իրենք են գողանում եւ տալիս Շահ Աբասին` Հետագային, Լատին մի հոգեւորական, Շահ Աբասից ստանալով Կոյսերի Մասունքներից տանում է Հնդկաստան` ԿՈՒԱ (GOA) քաղաքը եւ այնտեղ զետեղում նորակառոյց Եկեղեցու հիմքերի մէջ:
Փիլիպպոս Աղբակեցի Կաթողիկոսի (1633-1655) եւ Տեղապահ Յակոբ Ջուղայեցիի (Ապա Կաթողիկոս) օրով վերստուգւում են Սուրբ Հռիփսիմէի, Գայիանէի եւ այլ Տապանների ամբողջական գոյութիւնը:

Նոյն ժամանակներին Հռիփսիմէի Տաճարի վերանորոգման պահին, հաստատւում է, որ լատին գող կրօնաւորները աճապարելու համար, իրար անցած, շփոթել էին Հռիփսիմէի, Նրա ընկերուհիների եւ բարեկրօն հոգեւորականների Աճիւնները: Կոյսերի աճիւններն իրենց տեղն էին:

16 Ապրիլ, 1979-ին, տեղի է ունենում Կոյսերի Տապանների մինչեւ օրս վերջին ստուգումը, Վազգէն Ա. Պալճեան Կաթողիկոսի կողմից:

Այս առիթով պէտք է յիշել, որ՝

- Սրբուհիների եւ նրանց ընկերակիցների թիւը եղել է 70:
- Նրանցից՝ 37 կոյսեր, 7 քահանաներ եւ 26 հաւատացեալներ:
- Նահատակւել են 37 կոյսեր:
- Նրանց նահատակութիւնը կատարւել է 5-6 Հոկտեմբեր 300 թւականին:

 
 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ