Թւականիս, չորեքշաբթի օգոստոսի 10-ին ժամը 18:00–ին, Շանթ դպրոցում Կրթական խորհրդի հրաւէրով կայացաւ հանդիպում Նայիրի և Շանթ տարրական դպրոցների 6-րդ դասարանի աշակերտների ծնողների հետ:
Հայոց ազգ. «Արաքս» աղջ. դպրոցի աշակերտուհիների արձանագրած կրթական, մշակութային եւ մարզական յաջողութիւնները՝ 2015-16 ուսումնական տարեշրջանին եղել են հետևեալ կարգով՝
Չորեքշաբթի 10 Օգոստոս 2016-ի կէսօրից յետոյ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան, Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայ Մշակութային Արարատ Կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան նախագահ՝ Գէորգ Վարդանեանը, որ եկած էր Սրբազան հօրն այցելելու:
Չորեքշաբթի 10 Օգոստոս 2016-ի կէսօրին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեան, Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանում Ռումանիայի լիազոր և արտակարգ դեսպան՝ պրն. Քրիսթիան Թէոդորէսքոն , որ եկած էր Սրբազան հօրը ցտեսութիւն ասելու իր առաքելութեան աւարտին:
Ուրախութեամբ յայտնում ենք, որ սոյն թւականի դեկտեմբեր ամսին Թեհրան է ժամանելու Ս. Աթոռիս գահակալ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը, հովանաւորելու իր ընտրութեան և օծման 20-ամեակի հանդիսութեանց:
Այսու յայտնում ենք Թեհրանի թեմի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ կիրակի 14 օգոստոս 2016-ի Վերափոխումն Ս. Աստւածածնի տօնն է: Այս առիթով Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում տեղի է ունենալու հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ:
«Էլպիս Ֆերահեան» մանկապարտէզի խաղագետնի վերակառուցման մասին լուրը հրապարակւելով, Թեհրանի Հայոց թեմի Յարաբերական մարմնի ներկայացուցիչը զրոյց է ունեցել Թեհրանի Քաղաքի Բարեկարգման և Գեղեցկացման Կազմակերպութեան գործադիր տնօրէնի տեղակալ՝ դոկտ. Քէյհան Մոհամմեդխանիի հետ:
Հայաստանի Հանրապետութեան Կրթութեան և Գիտութեան Նախարարութեան կազմակերպութեամբ, օգոստոսի 1-ից 5-ը, Երևանում տեղի է ունենալու Համահայկական 7-րդ Կրթական Խորհրդաժողովը:
Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի Նախարարութեան և Շուշիի Անի Փլազա հիւրանոցի միասնական ջանքերով արդէն 5-րդ տարին է ինչ կազմակերպւում է «Ասմունքի Մրցութիւն» Արցախի արծւաբոյն Շուշիում, որին իրենց մասնակցութիւնն են բերում նաև Թեհրանահայ աշակերտները: