2016 թւականի հինգշաբթի, նոյ. 17-ին «Արարատ» մարզաւանում վերսկսւեցին Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի Դաստիարակչական յանձնախմբի կազմակերպած աշակերտական արշաւները:
Չորեքշաբթի դեկտեմբերի 7ին, Ազգային Առաջնորդարանի դահլիճում Թ.Հ.Թ. Թեմական Խորհրդի հրաւէրով Թեհրանում աշխատող միութիւնների ներկայացուցիչների ներկայութեամբ խորհրդակցական հանդիպում տեղի ունեցաւ 2017 թւականի Ամանորեան խրախճանքների կազմակերպման առումով։
Չորեքշաբթի 7 դեկտեմբեր 2016-ի յետ միջօրէին թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան այցելեց Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին, որտեղ եկեղեցու գրասենեակների եւ սրահի հիմնական նորոգութիւններ են ընթանում։
Երեքշաբթի 6 դեկտեմբեր 2016-ի կէսօրին առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Մշակոյթի եւ Միջազգային Հաղորդակցութեան Կազմակերպութեան Կրօնների Երկխօսութեան Կենտրոնի տնօրէն Հոջաթուլիսլամ Ուալ Մոսլեմին պրն. Մահդի Թասխիրիին:
Խուռներամ շարքերով ու փառաշուք կերպով դիմաւորենք Երեքշաբթի, դեկտեմբերի 13-ին, կէսօրւայ ժամը 12:30-ին, Ս. Սարգիս եկեղեցում
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍ
Ն. Ս. Օ. Տ. Տ.
ԱՐԱՄ Ա ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ
Երեքշաբթի 6 դեկտեմբեր 2016-ի կէսօրին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց 16-րդ Պատգամաւորական Ժողովի Ընտրութիւնների Կենտրոնական Ընտրական Յանձնախմբի անդամներին:
Այսու Թ.Հ.Թ. Պատգամաւորական Ժողովի յարգելի պատգամաւորներին հրաւիրում ենք, ներկայ գտնւելու 16-րդ Պատգամաւորական Ժողովի անդրանիկ նիստին:
Թեհրանի Հայ Կանանց Բարեգործական Ընկերութիւնը, որ հիմնադրւել է 1905 թւականին և ներկայում դրամական նպաստներով մասամբ օժանդակում է կարիքաւոր ընտանիքներին, տարեց եւ անօգնական անձանց:
Թւականիս նոյեմբերի 25-ին կայացած Թ. Հ. Թ. 16-րդ Պատգամաւորական ժողովի ընտրութիւնների Թեհրանի յարակից շրջանների ընտրւած պատգամաւորների քւէարկութեան արդիւնքների պատկերը հետեւեալն է՝
Այսու յայտնում ենք Թեհրանի հաւատացեալ մեր ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ երկուշաբթի 12 դեկտեմբեր 2016-ի տօնն է Ս. Մինասի: