Երկուշաբթի յունւարի 2-ի առաւօտեան, Թեհրանի ուսումնա-դաստիարակչութեան 6-րդ շրջանի պետ՝ տկն. Փառւազի Մողադամը այցելեց թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին:
Թւականիս երեքշաբթի 3 յունւարի առաւօտեան թեմիս բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը հրաւիրել էր թեմիս քահանայ հայրերին Նոր-Տարւայ առիթով Միասնաբար խորհրդակցելու և տօնական օրերի խորհրդի մասին իր մտորումները փոխանցելու:
Զարմանքով կարդացինք արտասահմանիան քրիստոնէական մի լրատւական կայքում տեղադրւած այն լուրերը, որոնք անտեղի եւ բացարձակապէս ճշմարտութեան չհամապատասխանող տեղեկութիւններ են փոխանցում, կապւած 16-րդ շրջանի Պատգամաւորական Ժողովի ընտրութիւններին։
«ԱԼԻՔ» - Չորեքշաբթի, յունւարի 4-ին, Դամասկոսի նախագահական պալատում կայացել է Արամ Ա կաթողիկոսի եւ Սիրիայի Արաբական Հանրապետութեան նախագահ Բաշշար Ասադի հանդիպումը:
Բեթղեհէմում Մարիամի ծննդաբերութեան ժամանակը հասաւ, եւ նա ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարաուրի մէջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մէջ, որովհետեւ իջեւանատնում նրանց համար տեղ չկար»։ (Ղկ. 2։8)
Ուրախութեամբ յայտնում ենք, որ Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հրաւէրով Թեհրան է գտնւում Գերշ. Տ. Մեղրիկ Ս. Եպս. Բարիքեանը, տօնական այս օրերը մեզ հետ անց կացնելու համար:
Շաբաթ դեկտեմբերի 31-ին, Ազգային Աժաջնորդարան այցելեցին նաև Հայոց Ազգային Շանթ-Մարեամեան տղ. դպրոցի տեսչական կազմը և ծնողական խորհրդի ներկայացուցիչները:
Շաբաթ դեկտեմբերի 31-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայոց Ազգային Արաքս օրդ. դպրոցի տեսչական կազմին և ծնողական խորհրդի ներկայացուցիչներին:
Հանրապետութեան նախագահի օգնականը կանանց եւ ընտանիքի հարցերով Շահինդոխտ Մոլլավերդին Աշխատանքի ու սոցապահովութեան հարցերով նախարար դոկտ. Ռաբիին եւ Բարեկեցութեան կազմակերպութեան վերականգնողական հարցերով տեղակալ՝ դոկտ. Նահւինեժադը կիրակի, յունւարի 1-ին այցելել են Ս. Գէորգ եկեղեցի եւ եկեղեցու շրջափակում գտնւող ծերանոցները:
Երկուշաբթի 2017 թւի յունւարի 2-ին, Թեհրանի «Սասուն» քաղաքամասի փողոցներից մէկը վերանւանւեց 8-ամեայ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակ զինւոր՝ Հրաչ Թորոսեանի անունով: