2019 թւականի շաբաթ, փետրւարի 9-ին «Սիփան» միութիւնում տեղի ունեցաւ Կրթական խորհրդի Մարզական յանձնախմբի կազմակերպած աշակերտական մարզական փառատօնը, որի կարգախօսն էր՝ «Առողջ մարմնում առողջ հոգի»:
Ուրախութեամբ յայտնում ենք հաւատացեալ մեր ժողովըրդի զաւակներին, որ այս տարի եւս, Թեմիս Առաջնորդ՝ Գերաշնորհ Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի տնօրինութեամբ եւ հովանաւորութեամբ, Սուրբ Սարգսի Տօնի առիթով տեղին են ունենալու հետեւեալ արարղութիւնները եւ նախաձեռնութիւնները՝
Այսու յայտարարում ենք Թեհրանի Թեմի մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ յառաջիկայ ուրբաթ 15 փետրւար 2019-ի առաւօտեան Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում յաւարտ Ս. եւ անմահ պատարագի տեղի է ունենալու յատուկ հոգեհանգստեան արարողութիւն Արցախի ազատագրական պայքարի եւ յատկապէս Բաքւում եւ Սումգայիթում նահատակւած մեր անմեղ զոհերի հոգիների խաղաղութեան համար։
2-5 փետրւար 2019-ին համագործակցութեամբ Ալ-Ազհար իսլամական միջազգային կազմակերպութեան եւ Վատիկանի, Արաբական Միացեալ Էմիրութեանց պետութիւնը կազմակերպեց միջազգային մի համագումար «Մարդկային Եղբայրութիւն» թեմայով։
Շաբաթ, փետրւարի 9-ին, Թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Ռուսիոյ Դաշնութեան Արտակարգ և Լիազօր դեսպան՝ մեծարգոյ պրն. Լևոն Ջաղարեանի և Ռուսաստանի դեսպանատան անձնակազմի ընկերակցութեամբ այցելեց Ս. Թադէոս և Բարդուղիմէոս եկեղեցի, յարգանքի տուրք մատուցելու սոյն եկեղեցու բակում թաղւած՝ զօրավար Գրիբայդովի յիշատակին:
Այսու յայտնում ենք Թեհրանի Հայոց Թեմի մեր հաւատացեալ ժողովրդին, որ շաբաթ 16 Փետրւար 2019-ի Ս. Սարգիս Զօրավարի եւ իր որդուն՝ Մարտիրոսի տօնն է: Յայտնենք, որ Ս. Սարգիս Զօրավարի տօնը համընկնում է Ս. Սարգիս Առաջնորդանիստ մայր եկեղեցու անւանակոչութեան տօնին:
Մարդկային կեանքը յատկանշող եւ միաժամանակ բնորոշող երեւոյթներից մին շարժումն է, յարատեւ շարժը, որ յառաջ է բերում կեանքի փոփոխութիւն, նոր մտածելակերպի ձեւաւորում եւ կեանքի նոր ապրելակերպ ու գործելաոճ. ընկերային թէ քաղաքական, մշակութային թէ հոգեւոր ասպարէզներում յաջողութիւն, ժողովուրդները նոր հեռանկարով ու յոյսով պարուրող շարժումը դառնում է իրական ու իրաւական կեանք ունեցող երեւոյթ երբ իր մեկնակէտն ու վախճանակէտը ժողովուրդն է, հարազատ ժողովուրդը իր անցեալով, ներկայով ու ապագայով։ Աւելին, երբ այդ շարժման գերագոյն նպատակն է ժողովրդի կեանքի բարելաւումն ու բարգաւաճումն ու խաղաղութեան եւ արդարութեան ամրագրումը։
Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 40-րդ տարեդարձի ծրագրերի ու հանդիսութիւնների շարանում, երեքշաբթի փետրւարի 5-ին, Իսլ. Մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան նախաձեռնութեամբ, կազմակերպւել էր հանդիպում-ընդունելութիւն Իրանում կրօնական փոքրամասնութիւնների հոգեւոր եւ աշխարհիկ ներկայացուցիչների հետ, ներկայութեամբ Իսլ. մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարի եւ պետական բարձրաստիճան հիւրերի:
Այսու յայտնում ենք Թեհրանի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ հինգշաբթի 14 փետրւար 2019 Տեառնընդառաջ է այսինքն Տօն Քառասնօրեայ Գալստեանն Քրիստոսի ի Տաճարն:
Թ.Հ.Թ. Թեմական Խորհրդի Ֆոնդը բաղկացած է՝ Վազգէն և Ֆլորա Շահվերդեանների՝ 1978 թւից, Սուրէն Պանիրեանի՝ 2005 թւից, Դոկտ. Հարմիկ Դաւթեանի՝ 2013 թւից և Թեմական խորհրդի հիմնադրամներով: