Ուրբաթ 5 ապրիլ 2019-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան, Ս. Սարգիս եկեղեցում նախագահեց եկեղեցական արարողութեանց եւ օրւայ աւետարանական պատգամը փոխանցեց հաւատացեալներին։
22 - 26 մարտին, Միջին Արեւելքի Եկեղեցիների խորհուրդի, Լիբանանի եկեղեցիների եւ Թեզէի միաբանութեան կազմակերպութեամբ, Լիբանան հիւրընկալեց Միջազգային միջեկեղեցական երիտասարդական մի համագումար, որին իրենց մասնակցութիւնը բերին 44 երկրներից ժամանած առաւել քան 1600 երիտասարդներ։
Ուրբաթ, 22 Մարտ 2019-ին, Անթիլիասի Մայրավանքում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի նախագահութեամբ եւ ներկայութեամբ, տեղի ունեցաւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան միջ-եկեղեցական ու միջ-կրօնական նորակազմ յանձնախմբի աշխատանքային հանդիպումը:
Արարիչն Աստւած իր ստեղծագործութեան փառքն ու պսակը եղող կինը՝ մայրը արարեց ու այն սրբագործեց նրա որովայնը դարձնելով իրեն համար ժամանակաւոր բնակարան, որից մի օր հրեշտականման մանկան կերպարով պիտի ժպտար աշխարհին։ Ժպիտն այդ անմեղ ու անարատ պիտի լինէր կեանք, դէպի յաւերժութիւն ընթացող կեանքի ընթացք։
Արդէն մեր համայնքը տեղեակ է այն տխուր իրադարձութիւններին, որը հեղեղի պատճառով տեղի է ունեցել մեր սիրեցեալ Իրանի տարբեր քաղաքներում ու գիւղերում։
Ուրբաթ, 29 Մարտ 2019-ի առաւօտեան ժամը 11-ին, Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգիսեանը, ընկերակցութեամբ Կիպրոսի Ազգային Վարչութեան Ատենապետ՝ Պրն. Սեպուհ Արմենակեանի, Ազգային Առաջնորդարանում, պաշտօնական այցելութիւն ունեցաւ Թեմիս Կաթողիկոսական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Խորէն արք. Տողրամաճեանի հետ:
Շատ սիրելի ԵՐԻՏԱԱՐԴՈՒՀԻՆԵՐ ԵՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ,
Այսու յայտնում ենք մեր թեմի սիրելի ժողովրդի զաւակներին եւ յատկապէս Զէյթուն քաղաքամասի մեր սիրելի ժողովրդին, որ յառաջիկայ շաբաթ 6 Ապրիլ 2019-ին Սրբոյ Հօրն մերոյ Գրիգորի Լուսաւորչին, Յիշատակ չարչարանաց եւ մտանելոյն ի վիրապն տօնն է. այս տօնը համընկնում է համանուն եկեղեցու անւանակոչութեան տօնին։
Թւականիս երեքշաբթի մարտի 26-ի առաւօտեան, Սրբոց Վարդանանց եկեղեցում տեղի ունեցաւ Մեծ Պահքի չորրորդ Արևագալի արարողութիւնը, նախագահութեամբ Գերշ. Տ. Մեղրիկ Ս. եպս. Բարիքեանի և մասնակցութեամբ բոլոր քահանայ հայրերի և հաւատացեալ ժողովրդի:
Երեքշաբթի 2019 թւի մարտի 19-ին, Սրբոց Թարգմանչաց եկեղեցում կատարւեց Մեծ Պահքի երրորդ շաբաթւայ Արևագալի արարողութիւնը, որտեղ ներկայ էին Առաջնորդի օգնական՝ Գերշ. Տ. Մեղրիկ Ս. Եպս. Բարիքեանը, բոլոր քահանայ հայրերը և հաւատացեալ ժողովրդը: