Թեհրանի հայոց թեմի բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի բարձր հովանաւորութեամբ եւ Քրիստոնէական Դաստիարակութեան յանձնախմբի նախաձեռնութեամբ թւականիս մայիսի 3-ին տեղի ունեցաւ «Մանուկների օրհնութեան» միջոցառումը՝ Սրբոց Թարգմանչաց եկեղեցում։
Ապրիլ ամսին, Թեհրանի հայոց ազգային մանկապարտէզների, նախակրթարանների և դպրոցների տարրական օղակի աշակերտ-աշակերտուհիները ծաղիկ մատուցելով Ս. Սարգիս, Սրբոց Թարգմանչաց և Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիների շրջափակում գտնւող Հայոց Մեծ Եղեռնի նահատակների յուշարձանների առջև, յարգանքի տուրք մատուցեցին այդ զոհերի յիշատակին:
Հայոց Ցեղասպանութեան 104-րդ տարելիցը Թեհրանի հայկական համայնքում մեծարելու նպատակով ապրիլի 23-ի երեկոյեան Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցու շրջափակը լեփ-լեցուն էր գիտակից հայորդիներով:
Շաբաթ 4 մայիս, 2019-ի կէսօրին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց թեմիս Պատգամաւորական Ժողովի ատենապետ՝ պրն. ժոզէֆ Մեհրաբեանին։
Ուրբաթ, մայիսի 3-ին, Ցեղասպանութեան 104-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում, Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրում տեղի ունեցաւ յիշատակի գեղարւեստական ձեռնարկ:
Շաբաթ 4 մայիս, 2019-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց իրանահայ ազգային-հասարակական գործիչ՝ պրն. Յովսէփ Աւետեանին:
Չորեքշաբթի, մայիսի 1-ին, Ապրիլեան միջոցառումների շրջանակներում Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան կենտրոնատեղիում տեղի ունեցաւ թուրք լուսանկարիչ՝ Էրհան Արիքի «Կայան - Եղեռնի Ապագայ Սերուդներ» ցուցահանդէսի բացումը:
Հինգշաբթի մայիսի 2-ին, Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Կրօնական Խորհրդի Քրիստոնէական Դաստիարակչութեան Յանձնախմբի ատենապետուհի՝ Անի Մանուկեանին:
Թւականիս ապրիլի 30-ից մեկնարկել է Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի 16-րդ շրջանի հերթական նիստը, որը շարունակւեց նաեւ չորեքշաբթի մայիսի 1-ին մինչեւ ուշ երեկոյ:
Հինգշաբթի մայիսի 2-ին, Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին այցելեցին Հ.Մ.Մ. Նայիրի Միութեան հովանաւորութեամբ գործող «Ծիածան» Մանկական Արւեստանոցի տնօրէնուհի՝ Նադիա Այւազեանը, աւագ ուսուցչուհի՝ Շարիս Մելքոմ Աբգարը և միութեան ներկայացուցիչ՝ Օդեթ Շահվերդեանը: