Շաբաթ 23 նոյեմբեր 2019 թւականի առաւօտեան Թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, բնակարանում իրեն այցելութեան էին եկել Մշակոյթի եւ առաջնորդութեան (Էրշադ) նախարարութեան ներկայացուցիչները, յանձինս դոկտ. Ֆէրէյդունին, պարոնայք՝ Միր Դէհղանը, Ալիփուրը եւ տկն. Մոբարհանը, որոնք նաեւ իրենց Նախարարութեան նախարարի բարեմաղթանքները փոխանցեցին Առաջնորդ Սրբազանին:
Կրթական Խորհրդի Դաստիարակչական յանձնախմբի կազմակերպած Հայաստանի Առաջին Հանրապետութեան 100 ամեակին նւիրւած գիտելիքների մրցութեան (2019 մայիսին) հայոց դպրոցների միջնակարգ օղակի յաջողած աշակերտ-ուհիների գնահատման համար կազմակերպւեց միօրեայ արշաւ-այցելութիւն՝ Իրան Մալ։
Համաձայն հրէական սովորութիւնների` ուխտապահ ծնողներն իրենց զաւակին երեք տարեկանից նւիրում էին տաճարին: Մարիամին տաճարի ընծայման դրւագը հայ եւ բոլոր մեծ եկեղեցիները ամէն տարի յիշատակում են նոյեմբերի 21-ին, որը կոչւում է՝ «Տօն ընծայման Ս. Աստւածածնի Երից ամաց ի տաճարն»:
Այսու մեր սիրելի հաւատացեալ ժողովրդին յայտնում ենք, որ թւականիս շաբաթ նոյեմբերի 30-ին, տօնն է Սրբոց Առաքելոցն եւ առաջին Լուսաւորչացն մերոց՝ Թադէոսի եւ Բարթողիմէոսի:
Չորեքշաբթի, նոյ. 13-ի երեկոյեան ազգային առաջնորդարանի դահլիճում շարունակւեց Թ. Հ. Թ. 16-րդ Պատգամաւորական ժողովի հերթական նիստը, որը մեկնարկել էր նոյեմբերի 12-ին:
Երեքշաբթի նոյեմբերի 12-ի երեկոյեան, ազգային առաջնորդարանի դահլիճում մեկնարկեց Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի հերթական նիստը: Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը յետվիրահատական ապաքինման շրջանը անցկացնելու բերումով ներկայ չէր երէկւայ նիստին եւ նրան էր փոխարինել Տ. Վարազդատ աւագ քհնյ. Քեշիշեանը:
Այսու յայտնում ենք մեր թեմի հաւատացեալ ժողովրդին, որ յառաջիկայ հինգշաբթի 21 նոյեմբեր 2019 տօնն է Ս. Աստւածածնայ Երից ամաց ի տաճարն ընծայման:
Երեքշաբթի 12 նոյեմբեր 2019 թւականի երեկոյեան, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին այցելեց Համաշխարհային Եկեղեցինների Խորհրդի Միջ-Կրօնական Երկխօսութեան եւ Համագործակցութեան Բաժանմունքի պատասխանատու՝ վերապատւելի դոկտ. Դէյւիդ Մարշալը, ընկերակցութեամբ Կրօնական Երկխօսութեան Կենտրոնի ներկյացուցիչ՝ տկն. Զահրա Ռաշիդբէյգիի:
Թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն, Իրանի Ատրպատական նահանգում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի առիթով, ցաւակցական հաղորդագրութիւն է յղել՝
Իւրաքանչիւր տարի, Սրբոց Թարգմանչաց տօնի առիթով իրանահայ Ուսուցիչների Միութիւնը նախաձեռնում է հոգեհանգստեան արարողութիւն, ի յիշատակ այդ տարեշրջանում իրենց մահկանացուն կնքած հայ ուսուցիչ-ուսուցչուհիների: