Թեմական խորհրդի գործունէութեան աւարտին մօտենալով, հինգշաբթի, 4 յուլիս 2024 թւականին, Խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ Խորհրդի դիւանի ներկայացուցիչներ՝ պրն. Վահէ Թարոյեանի եւ պրն. Հայրիկ Աղանեանի մտերմիկ հանդիպում ունեցան Ազգային Առաջնորդարանի պատօնէութեան հետ:
Չորեքշաբթի, 4 յուլիս 2024 թւականի Ազգային Առաջնորդարան այցելեցին նախագահական թեկնածու՝ Մասուդ Փեզեշքեանի յոյսի շտաբի պատասխանատու՝ պրն․ Ջալալին եւ նրան ընկերակցող պատւիրակութիւնը։
Չորեքշաբթի, 4 յուլիս 2024 թւականի Ազգային Առաջնորդարան այցելեցին Էթնիկ ժողովուրդների եւ կրօնական փոքրամասնութիւնների հարցերով նախագահի խորհրդական Մամուստա Աբդուլ Սալամ Քարիմին եւ Նահատակ նախագահ այաթօլլահ Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիի գրասենեակի ու նաեւ նախագահական թեկնածու՝ Սաիդ Ջալիլիի կենտրոնական շտաբի ներկայացուցիչները:
Երկուշաբթի, 1 յուլիս 2024 թւականին, Ազգային Առաջնորդարան այցելեցին Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկութիւնների միութեան՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի ղեկավար՝ պրն. Սեդրակ Վարդանեանը եւ նրան ընկերակցող աշխատակիցները, որտեղ հանդիպում ունեցան Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանի եւ ատենադպիր Լինդա Ղարախանեանի հետ: Հիւրերին ուղեկցում էր պրն. Շապին Աբրահամեանը:
Կիրակի, 30 յունիս 2024 թւականին, Թեհրանի Ազգային Առաջնորդարան այցելեցին Իրանի Արտաքին Գործոց նախարարութեան մօտ հիւրաբար Իրանում գտնւող Հայաստանի հանրապետութեան Արտաքին Գործոց նախարարութեան երիտասարդ դիւանագէտների մի պատւիրակութիւն։
Կիրակի, 30 յունիս 2024 թւականին, յընթացս Ս. եւ անմահ պատարագի Թեհրանի բոլոր եկեղեցիներում կատարւեց Հայրապետական մաղթանք Ս. Աթոռիս գահակալ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի ընտրութեան եւ օծման քսանիններորդ տարեդարձի առիթով:
Այսու Թեհրանի մեր սիրելի ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ կիրակի 7 Յուլիս 2024 թւականին, Տօն է Այլակերպութեան Տեառն Մերոյ Յիսուսի Քրիստոսի (Վարդավառ): Այլակերպութեան տօնը մեր եկեղեցու հինգ մեծ տօներից է:
Արդարեւ այս առիթով, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ Անմահ Պատարագ:
Սկիզբ ժամերգութեան ժամը 9:00
Ս. պատարագ ժամը 10:00
Քարոզ ժամը 11:00
Երկուշաբթի 8 Յուլիս 2024 թւականին Յիշատակ Մեռելոց է:
Այսու մեր եկեղեցու հաւատացեալներին հրաւիրում ենք ներկայ լինելու Ս. Պատարագի արարողութեան, հաղորդւելու համար Քրիստոսի Պայծառակերպութեան խորհրդով եւ վերակենսաւորելու քրիստոնէական հաւատքով:
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Այսու ուրախութեամբ եւ գոհունակութեամբ յայտնում ենք, որ կիրակի 30 յունիս 2024 թւականին, յընթացս Սուրբ եւ Անմահ Պատարագի, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում կատարւելու է Հայրապետական մաղթանք՝ Սուրբ Աթոռիս Գահակալ՝ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոսի ընտրութեան եւ օծման 29-րդ տարեդարձի առիթով։
Արդ, սիրով մեր ժողովրդի զաւակներին հրաւիրում ենք ներկայ գտնւելու Սուրբ Պատարագին եւ Հայրապետական մաղթանքին եւ աղօթելու մեր սիրեցեալ եւ քաջակորով Հայրապետի կեանքի արեւշատութեան, առողջութեան եւ ազգային, եկեղեցանւէր գործունէութեան ի խնդիր։
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Սիրելի Հայրենակիցներ՝
Այսու տեղեկացնում ենք, որ առաջիկայ ուրբաթ, 28 յունիս 2024 թւականին կայանալիք 14-րդ Նախագահական ընտրութիւններին, որպէս ընտրատեղամասեր նաեւ նկատի են առնւել հետեւեալ կենտրոնները՝
Ս. Սարգիս Եկեղեցի
Սրբ. Թարգմանչաց Եկեղեցի
Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցի
Սրբ. Վարդանանց Եկեղեցի
«Թունեան» տարր. Դպրոց
«Շանթ-Մարիամեան» Դպրոց
Իրանահայ Արհեստաւորների Միութիւն
Վստահ ենք, որ ինչպէս միշտ՝ ի կատարումն եւ լրացումն մեր պարտականութիւնների, որպէս Իրանի Իսլամական Հանրապետութեան լիիրաւ քաղաքացիներ խուռներամ շարքերով, մեր մասնակցութիւնը կը բերենք 14-րդ Նախագահական ընտրութիւններին:
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Չորեքշաբթի, 19 յունիս 2024 թւականին, Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ կայացաւ հանդիպում 8-րդ կրթադաստիարակչական կենտրոնի պատասխանատուների հետ: