Իսլամական Յեղափոխութեան Տարեդարձը տօնւեց Հ.Մ.Մ. Րաֆֆի Համալիրում

Ուրբաթ 17 փետրւարին, Հ.Մ.Մ. Րաֆֆի համալիրում տօնւեց Իսլ. Յեղափոխութեան 38-րդ տարեդարձը:

Ծրագրին ներկայ էին Իսլամական Խորհրդարանում Թեհրանի և Հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը, Կոմիտաս քհն. Ղարախանեանը, շրջանի մարզական պատասխանատու՝ Ալի Իլքան, Թեմական Խորհրդի անդամ՝ Վարդան Բաբախանեանը, հայ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախմբի անդամները, միութիւնների ներկայաուցիչները և մեծ թւով հայրենակիցներ:

Ծրագիրը սկսւեց տէրունական աղօթքով: Պետական հիմնի ցրման ժամանակ Իրանի դրօշը ծածանեցին ժայռամագլցող պատանի մարզուհիները, որոնք առանձին գնահատագրեր ստացան շրջանի մարզական պատասխանատուի ձեռքից:

Ապա պարսկերէնով ընթերցւեց Թ.Հ.Թ.-ի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի պատգամը՝ Իսլ. Յեղափոխութեան առիթով:

Որպէս օրւայ բանախօս, պարսկերէնով ելոյթ ունեցաւ դոկտ.Անդրանիկ Սիմոնեանը:

Ծրագրի աւարտին ելոյթ ունեցաւ շրջանի մարզական պատասխանատու՝ Ալի Իլքան:

Ծրագրին ներկայացաւ նաև Իսլամական մշակոյթի և առաջնորդութեան նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների պատասխանատու՝ Սայիդ Թաղաւին, որը եզրափակիչ ելոյթ ունեցաւ:

Ծրագրի տարբեր բաժիններում հնչեցին մեներգեր և արտասանութիւններ հայերէն և պարսկերէն լեզուներով: Թևան Քոչարեանի ղեկավարած Ջիւանի աշուղական խումբը նաև կատարեց ուրախ երգեր: