ԱՐԵՒԱԳԱԼԻ ԵՒ ՀՍԿՈՒՄԻ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ ԹԵՀՐԱՆԻ ՄԵՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ ՄԵԾ ՊԱՀՈՑ ԱՌԻԹՈՎ

Եկեղեցու տօնացոյցը յիշեցնում է մեզ, որ արդէն Մեծ պահքի սեմին ենք։

Քրիստոնէական եկեղեցու կեանքում Մեծ պահքը գեղեցկագոյն առիթն է, որ հաւատացեալները մղում է աղօթքով, պահեցողութեամբ եւ եկեղեցական արարողութիւնների մասնակցութեամբ վերանորոգութեան եւ հաւատքի վերակենսաւորման։

Առ այդ մեծ պահոց առաջին շաբաթից երեքշաբթի 28 փետրւար 2017-ից սկսեալ Թեհրանի մեր եկեղեցիներում կատարւելու է առաւօտները՝ Արեւագալի եւ երեկոները՝ Խաղաղական ու Հանգստեան ժամերգութիւնները ըստ հետեւեալ ժամանակացոյցի.-

Ա.- Ամէն չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին Արեւագալի ժամերգութիւն բոլոր եկեղեցիներում առաւօտեան ժամը 9։00-ին իսկ երկուշաբթիից-ուրբաթ երեկոները Խաղաղական ու Հանգստեան ժամերգութիւններ։

Բ.- Ամէն երեքշաբթի օրերին հերթաբար մեր բոլոր եկեղեցիներում տեղի է ունենալու Արեւագալի ժամերգութիւն առաւօտեան ժամը 9-ին ըստ հետեւեալ ժամանակացոյցի.-

1- Երեքշաբթի 28 Փետրւար 2017 առաւօտեան ժամը 9-ին Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցի

2- Երեքշաբթի 7 Մարտ 2017 առաւօտեան ժամը 9-ին Ս. Սարգիս Եկեղեցի 

3- Երեքշաբթի 14 Մարտ 2017 առաւօտեան ժամը 9-ին Ս. Աստւածածին Եկեղեցի

4- Երեքշաբթի 21 Մարտ 2017 առաւօտեան ժամը 9-ին Սրբ. Վարդանանց Եկեղեցի

5- Երեքշաբթի 28 Մարտ 2017 առաւօտեան ժամը 9-ին Ս. Մինաս Եկեղեցի

6- Երեքշաբթի 4 Ապրիլ 2017 առաւօտեան ժամը 9-ին Սրբ. Թարգմանչաց Եկեղեցի

Կոչ ենք անում մեր սիրելի հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ ներկայ լինեն վերոյիշեալ արարողութիւններին, որպէսզի մեր հայրերի ապաշխարողական աղօթքներով, շարականներով եւ հոգեւոր երգերով առաւել եւս զօրանան իրենց հաւատքում։