Ս. Պատարագ՝ Սրբոց Ղևոնդեանց Քահանայից Տօնի Առիթով

Երեքշաբթի, 21 փետրւար 2017-ին տօնն էր Սրբոց Ղեւոնդեանց քահանայիցն: 

Սոյն տօնը,տօնն է նաև քահանայութեան: Այս առիթով, նոյն օրը հանդիսաւոր Ս. Եւ Անմահ պատարագ մատուցւեց Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում։ 

Պատարագեց Արժ. Տ. Վրթանէս Քհնյ. Բաբախանեանը։ Կրօնական արարողութեանը նախագահեց և քարոզեց թեմիս առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը:

Պատարագի աւարտին տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն մեր թեմի ի Տէր հանգած քահանաների հոգիների խաղաղութեան համար:

Նոյն օրը, ճաշին, այս տօնի առիթով, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու Եկեղեցական Խորհուրդը, ճաշկերոյթ էր կազմակերպել, ի պատիւ քահանաների:  Ներկայ էին քահանայ հայրերն ու եկեղեցական խորհրդների ներկայացուցիչները: