Հայ Եկեղեցու տնօրինական եւ անշարժ տօներից է Տեառնընդառաջը, որը կատարւում է միշտ Ս. Ծննդից քառասուն օր յետոյ`փետրւարի14-ին: Սա տօնն է Քառասնօրեայ Գալստեան Քրիստոսի ի Տաճարն:
Այս առիթով, շաբաթ 13 փետրւար 2017-ի երեկոյեան ժամը 4-ին Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում կատարւեց Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակի արարողութիւնը:
Տեառնընդառաջի տօնը, տօնն է նաեւ ՀԱՅ ՄԱՆԿԱՆ: Ծնողներն իրենց նորածին երեխաներին այդ օրը՝ երեկոյեան եկեղեցի բերեցին, որպէսզի յընթացս եկեղեցական արարողութեան նորածինների տաճարն ընծայման խորհրդաւոր կարգն ընդունեն:
Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում կրօնական արարողութեանց նախագահեց եւ իր պատգամը փոխանցեց Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:
Արարողութեանը ներկայ էին երիտասարդ ծնողներ, իրենց զաւակներին ընծայելու Ս. Տաճարին, նաև հաւատացեալների հոծ բազմութիւն:
Արարողութեան աւարտին, Սրբազան Հօր ձեռամբ վառւեց աւանդական խարոյկը, այնուհետև ժողովուրդից երիտասարդ-երիտասարդուհիներ ուրախութեամբ շուրջպար բռնեցին խարոյկի շուրջ, ցատկեցին խարոյկի վրայից եւ այնուհետ գոհունակութեամբ իրենց հետ բերած լապտերները վառած տուն վերադարձան։
Ս. Սարգիս Եկեղեցի՝
http://www.tehranprelacy.com/9-content-hy/news-hy/987-2017022105?tmpl=component&print=1&page=#sigProIdff26dfc438
Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցի՝
http://www.tehranprelacy.com/9-content-hy/news-hy/987-2017022105?tmpl=component&print=1&page=#sigProId3c0579743b
Սրբոց Թարգմանչաց Եկեղեցի՝
http://www.tehranprelacy.com/9-content-hy/news-hy/987-2017022105?tmpl=component&print=1&page=#sigProIdc732ffdb96