Խաչերի Օծում Սրբոց Թարգմանչաց Եկեղեցում

Ուրբաթ 17 Փետրւար 2017-ի առաւօտեան, Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում, տեղի ունենցաւ եպիսկոպոսական Ս. եւ անմահ պատարագ։ Պատարագեց և յաւուր պատշաճի քարոզեց թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը։

Յընթացս Ս. պատարագի կատարւեց Տաճարի գմբէթի խաչերի օծում։ Իսկ յաւարտ Ս. պատարագի տեղի ունենցաւ հոգեհանգստեան արարողութիւն Սրբոց Թարգմանչաց եկեղեցու բարերարների ննջեցեալների հոգիների խաղաղութեան համար։