ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐ

Շաբաթ 18 փետրւար 2017-ի կէսօրին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայաստանից ժամանած արւեստագէտ լուսանկարչուհի Նազիկ Արմենակեանը ընկերակցութեամբ տկն. Սիւնէ Շահվալադեանի։

Սրբազան հայրը ջերմօրէն ողջունեց տիկին Արմենակեանին եւ իր արւեստը, որով նա լուսանկարչական իր գործիքով մեզ թողնում է մի հոյակապ գործ՝ վերապրածներ արւեստի հոյակապ մի գործ, որտեղ արձանացուցեր է ցեղասպանութիւնից վերապրողներ, որոնցից իւրաքանչիւրի դէմքը իր կնճիռներով, խորշոմներով վկայութիւնն է նրանց կրած տառապանքի ու ապրած վշտին։

Այնուհետ Սրբազան հայրը հակիրճ տեղեկութիւններ տւեց Արւեստագիտուհուն իրանահայ համայնքի պատմութիւնից ընդհանրապէս եւ թեհրանահայ համայնքի պատմութիւնից մասնաւորաբար։