Ղարաղանի Եկեղեցական Խորհուրդը Ազգային Առաջնորդարանում

Հինգշաբթի 16 փետրւար 2017-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Ղարաղանի Եկեղեցական Խորհուրդը։

Խորհուրդը իր մտահոգութիւնն էր յայտնում առաջնորդ Սրբազան հօր իր աւերակների մէջ մնացած եկեղեցիների եւ անպարիսպ գերեզմանների մասին։ Սրբազան հայրը անհրաժեշտ բացատրութիւններ եւ թելադրութիւններ տւաւ ներկաներին եւ յաջողութիւն մաղթեց իրենց։