Սրբոց Թարգմանչաց Եկեղեցու Եկեղեցական Խորհրդի անդամներից այցելեցին Սրբազան Հօրը

Երեքշաբթի 14 փետրւար 2017-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Սրբոց Թարգմանչաց Եկեղեցու ներկայացուցիչները գլխաւորութեամբ եկեղեցու հոգեւոր հովիւ՝ Արժ. Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեանի։

Խորհուրդը Սրբազան հօր զեկուցեց վերջին վեց ամիսներում եկեղեցում եւ եկեղեցու շրջափակում կատարւած նորոգութիւնների եւ այլ աշխատանքների մասին։ Սրբազան հայրը մեծապէս գնահատեց խորհուրդն ու Արժ. Տ. Կոմիտաս քահանան եւ յանձնարարեց շարունակել իրենց եկեղեցական գործունէութիւնը։ Խորհուրդը խնդրամատոյց եղաւ նաեւ Սրբազան հօրը ուրբաթ 17 փետրւարին Ս. պատարագ մատուցելու Սրբոց Թարգմանչաց եկեղեցում եւ պատարագից յետոյ էլ ներկայ գտնւելու մի ընդունելութեան ի յարգանս եկեղեցու նորոգութեան աշխատանքներին իրենց նիւթական աջակցութեան համար։