ՀԱՆԴԻՍԱՒՈՐ Ս. ԵՒ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ ԶՕՐԱՎԱՐԱՑ ՏՕՆԻՆ ԱՌԻԹՈՎ

Այսու յայտնում ենք մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ հինգշաբթի, 23 փետրւար 2017-ին, ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ ԶՕՐԱՎԱՐԱՑՆ ՄԵՐՈՑ ՀԱԶԱՐ ԵՐԵՍՈՒՆ ԵՒ ՎԵՑ ՎԿԱՅԻՑՆ, ՈՐՔ ԿԱՏԱՐԵՑԱՆ Ի ՄԵԾԻ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՏՕՆՆ Է:

Այս առիթով հանդիսաւոր Ս. եւ անմահ Պատարագ է մատուցւելու Թեհրանի մեր եկեղեցիներում:

Յայտնենք, որ Սրբոց Վարդանանց Զօրավարաց Տօնը համընկնում է Սարդարապատ քաղաքամասի Սրբոց Վարդանանց Եկեղեցու անւանակոչութեան տօնին: 

Այս առիթով հինգշաբթի 23 փետրւար 2017-ի Սրբոց Վարդանանց Եկեղեցում մատուցւելու է հանդիսաւոր ս. պատարագ: Պատարագելու եւ քարոզելու է թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Յընթացս Ս. պատարագի տեղի է ունենալու դպիրների եւ կիսասարկաւագի ձեռնադրութիւն ձեռամբ Առաջնորդ Սրբազան հօր։

Սկիզբ ժամերգութեան՝ ժամը 9:00-ին

Սկիզբ Ս. Պատարագի՝ ժամը 10:00-ին

Քարոզ՝ ժամը 11:00-ին

Կոչ ենք անում մեր ժողովրդի բոլոր զաւակներին որ անխտիր եկեղեցի փութան հաղորդւելու համար Վարդանանց Զօրավարաց հաւատքով: