ՀԱՆԴԻՍԱՒՈՐ Ս. ԵՒ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ ՍՐԲՈՑ ՂԵՒՈՆԴԵԱՆՑ ՔԱՀԱՆԱՅԻՑ ՏՕՆԻՆ ԱՌԻԹՈՎ

Այսու յայտնում ենք մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ երեքշաբթի, 21 փետրւար 2017 տօնն է Սրբոց Ղեւոնդեանց քահանայիցն:

Սոյն տօնը տօնն է նաեւ քահանայութեան որով եւ քահանայից: Այս առիթով, երեքշաբթի 21 փետրւար 2017-ին հանդիսաւոր Ս. եւ Անմահ պատարագ է մատուցւելու Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում։ Պատարագելու է Արժ. Տ. Վրթանէս Քհնյ. Բաբախանեանը։

Կրօնական արարողութեանց նախագահելու եւ քարոզելու է թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Սկիզբ ժամերգութեան՝ ժամը 9:00-ին

Սկիզբ Ս. Պատարագի՝ ժամը 10:00-ին

Քարոզ՝ ժամը 11:00-ին

Սիրով հրաւիրում ենք մեր բարեպաշտ ժողովրդին ներկայ լինելու Ս. պատարագին եւ հաղորդւելու Ղեւոնդեանց քահանայից նահատակութեան խորհրդով: