«Ա. Աւետիսեան» Ազգային Բուժարանի ծրագրերը իսլամական յեղափոխութեան տարեդարձի առիթով

«Ա. Աւետիսեան» Ազգային Բուժարանը, անցեալ տարիների պէս, իսլամական յեղափոխութեան տարեդարձի առիթով ունեցել է հետևեալ ծրագրերը՝

- Բահմանի 22-ին, փետրւարի 10-ին, անվճար սպասարկութիւն մատուցւեց հիւանդներին և 89 հիւանդ անվճար քննւեցին:  Հիւանդապահական ծառայութիւններ, ինչպէս սրսկում, վիրակապում և այլն, մատուցւեցին 102 հիւանդի:

- Բահմանի 23-ին, փետրւարի 11-ին, 95 հիւանդի արեան ճնշումը և 121 հիւանդի արեան շաքարի ստուգումը կատարւեց անվճար: