Զեկոյց «Արտակ Մանուկեան» թանգարանից

«Արտակ Մանուկեան» թանգարանը 2017 թւականի յունւար ամսւայ ընթացքին ընդունել է բազմաթիւ այցելուներ, որոնցից կարելի է նշել՝

- Իրանում կազմակերպւած միջազգային համաժողովում մասնակցող 10 երկրների և Իրանի տարբեր քաղաքների թանգարանների տնօրէններն այցելեցին թանգարան

- Գերաշնորհ Տ. Մեղրիկ Ս. Եպս. Բարիքեանը, որ Առաջնորդ Սրբազանի հրաւէրով Թեհրան էր ժամանել, ներկայ լինելու Ճրագալոյցի եւ Ս. Ծննդեան տօնակատարութիւններին, ընկերակցութեամբ Առաջնորդական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանի այցելեցին թանգարան

Թանգարանի աշխատակազմը մասնակցել է հետևեալ աշխատանքներին՝

- Համագործակցել է Թեհրանի քաղաքապետարանի գեղարւեստական և մշակութային կազմակերպութեան մշակութային հարցերով տեղակալի նախաձեռնութեամբ, Իրանի արդի արւեստի թանգարանում իրանահայ հեղինակաւոր արւեստագէտների աշխատանքների ցուցահանդէսին, որը տեղի ունեցաւ «Մարիամ» զբօսայգու ցուցասրահում:

- Մասնակցել է դասընթացների «Մալէք» թանգարանում «Թանգարանների գոյքերի պահպանման մեթոդներ» խորագրով:

- Մասնակցել է Հայաստանից ժամանած Իւետ Թուջարեանի դասախօսութեան «Ձեռագրիր գրքերի ուսումնասիրութեան» թեմայով:

- Յունւարի 28-ին մասնակցել է 45 երկրների մասնակցութեամբ Եօթանասուներորդ Զբօսավարների Համաշխարհային Կոնֆրանսին:(هفتادمین کنفرانس جهانی راهنمایان گردشگری)

- Յունւարի 29-ից 31-ը, մասնակցել է Մշակութային Ժառանգութիւն և ԻՔՕՄ «میراث فرهنگی و ایکوم» թանգարանի սեմինարին, «գոյքերի պահպանման և օդի ջերմաստիճանների սարքաւորման» թեմայով: