ԽԱՉԵՐԻ ՕԾՈՒՄ՝ ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Այսու ուրախութեամբ յայտնում ենք, որ յառաջիկայ ուրբաթ 17 Փետրւար 2017-ի առաւօտեան, Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում, տեղի է ունենալու եպիսկոպոսական Ս. եւ անմահ պատարագ։ Պատարագելու եւ քարոզելու է թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը։

Յընթացս Ս. պատարագի կատարւելու է Տաճարի գմբէթի խաչերի օծում։ Իսկ յաւարտ Ս. պատարագի տեղի է ունենալու հոգեհանգստեան արարողութիւն Սրբոց Թարգմանչաց եկեղեցու բարերարների ննջեցեալների հոգիների խաղաղութեան համար։

Սկիզբ ժամերգութեան՝ ժամը 9:00-ին

Ս. Պատարագ՝ ժամը 10:00-ին

Խաչերի օծում եւ քարոզ՝ ժամը 11:00-ին

Սիրով հրաւիրում ենք մեր ժողովրդի զաւակներին ներկայ լինելու Ս. պատարագին հաղորդւելու համար օրւայ խորհրդով եւ լսելու առաջնորդ Սրբազան հօր պատգամը։