Թեհրանի «Փլասկօ» շէնքի հրդեհման ահաւոր աղէտից զոհւած հրշէջ փրկարարների յիշատակը յարգելու նպատակով, չորեքշաբթի յունւարի 25-ին «Թովմասեան-Թունեան» դպրոցների աշակերտուհիները, տեսչութեան և ուսուցչական կազմը նաև ծնողական խորհրդի անձնակազմը, առ ի ցաւակցութիւն այցելեցին «Սասուն» քաղաքամասի հրշէջ կենտրոն:
Աշակերտութիւնը ծաղիկ մատուցեցին զոհւած հրշէջների յիշատակին և մոմավառութեամբ աղօթեցին նրանց հոգիների խաղաղութեան համար:
«Սասուն» քաղաքամասի հրշէջ կայանից նաև զոհւել էր մի փրկարար, որը կենտրոնի պատասխանատուն իր հակիրճ արտայայտութիւնների մէջ անդրադարձաւ զոհւածի մասին քանի որ մինչ այդ դեռ չէր գտնւել փրկարարի դին:
Իրօք բոլորը ապրեցին դառնագին րոպէներ և խոր ազդեցութիւն թողեց բոլոր աշակերտութեան և ներկաների վրայ:
Այցելութեան պահին, Ամարաս Մեհրաբին արտայայտւեց, որը խոռը յուզմունք պատճառեց փրկարարներին և աշակերտութեան:
«Թովմասեան-Թունեան» միջն. դպրոցի Տեսչութիւն և Ծնողական Խորհուրդ
{gallery}201702/2017020702{/gallery}