Ս. Սարգիս Եկեղեցու Եկեղեցական Խորհրդի անդամներն այցելեցին հայկական ծերանոցներ

2017 թւականի Նոր Տարւայ և Ս. Ծննդեան տօների առիթով, երեքշաբթի յունւարի 23-ին, Ս. Սարգիս եկեղեցու եկեղեցական խորհրդի անդամները, ընկերակցութեամբ եկեղեցու երգչախմբի անդամ՝ տկն. Ռոզիկ Ինջիլղուլեանը, այցելեցին Թեհրանի հայոց երեք՝ Ս. Գէորգ, Սօսէ Մայրիկ և Չիլոյեան ծերանուցները:

Այցելութեան ընթացքին, եկեղեցու խորհրդի ատենապետ՝ Արարատ Քեշիշեանը, թեմիս բարեխնամ առաջնորդի, եկեղեցական խորհրդի, քահանայաց և դպրաց դասի և եկեղեցու ողջ անձնակազմի անունից ողջոյնի և շնորհաւորանքների խօսքեր փոխանցեց ծերանոցում բնակւող տարեցներին:

Այցելութեան ընթացքին, տկն. Ինջիլղուլեանի կատարմամբ և ներկաների ընկերակցութեամբ հնչեցին ազգային ժողովրդան երգեր, որոնք մեծ խանդավառութիւն պարգևեցին բոլորին:

Հանդիպման վերջում խորհրդի կողմից պատրաստւած Նոր Տարւայ նւէրներն ու աւանդական մրգերը բաշխւեցին տատիկ-պապիկներին ու ծերանոցների խնամակալ անձնակազմի անդամներին, որոնք իրենց շնորհակալան խօսքերով, բարձր գնահատեցին ծերանոցներոմ բնակւող մեր թանկագին տարեցների նկատմամբ, Ս. Սարգիս եկեղեցու եկեղեցական խորհրդի ուշադրութիւնը:

Հարկ է նշել, որ Սօսէ Մայրիկ ծերանոցում ներկայ էր նաև Տէր Մաշտոց Խաչատրեանը, որի ներկայութիւնն առաւել խանդավառութիւն առաջացրեց տատիկ-պապիկներին:

Թ.Հ.Թ. Ս. Սարգիս Եկեղեցու Եկեղեցական Խորհուրդ