Այսու մեր սիրելի համայնքին տեղեկացնում ենք, որ Իրանի Իսլամական Յեղափոխութեան մեծ յաղթանակի 38-րդ տարեդարձի մեծարման ծրագրի շարանի աւարտին, ամբողջ Իրանի մասշտաբով, ուրբաթ 10 Փետրւարի 2017-ին, (22 Բահման) առաւօտեան տեղի է ունենալու համաժողովրդական մեծ քայլարշաւ:
Առ այդ, մեր սիրելի ժողովրդին կոչ ենք յղում, բարձր գիտակցելով իր պարտականութիւնը մեր սիրելի երկրի իրադարձութիւնների հանդէպ, ամբողջ Իրանի ժողովրդի մեծ ընտանիքի կողքին մասնակցեն, 22 բահմանի համաժողովրդական մեծ քայլարշաւին:
Դիւան Թ.Հ.Թ. Ազգային Առաջնորդարանի