Արաքահայութիւնը եւս տօնեց Իրանի յեղափոխութեան տարեդարձը

Արաքի հայ համայնքը եւս Իրանի Իսլամական յեղափոխութեան այգաբացի 38-րդ տարեդարձի առիթով կազմակերպել էին մեծարման ծրագրեր:

Թեհրանի Հայոց Թեմի Հանրային կապի հոգեւոր պատասխանատու՝ Գրիգորիս Քահանայ Ներսիսեանը, նահատակների շիրիմների ծաղկեմատոյցի արարողութեան  առընթեր ասաց. «Այսօր մի խումբ արաքահայեր իսլամական յեղափոխութեան այգաբացի 38-րդ տարեդարձի առիթով, պանծալի նահատակների շիրիմներին այցելելով, եկել էին մաեծարելու նրանց յիշատակը: Նահատակներ, որոնք հայրենիքի պաշտպանութեան ի խնդիր, նւիրաբերել էին իրենց թանկագին կեանքը:

Քահանայ Հայրը մատնանշելով հայոց առաւել քան հարիւր նահատակներին, յաւելեց. « Իրանահայութիւնը ընթացս Իսլամական յեղափոխութեան եւ սուրբ պաշտպանութեան, տարբեր ոլորտներում ներկայանալով, հովանաւորել է յեղաղափողութեան արժէքներն ու իդիալներ և Իրանեան հայրենիքի պաշտպանութեան ի խնդիր, նահատակներ է մատուցել:

Քահանայ Հայրը նաեւ ասաց. «Այսօր առաւօտեան, Արաքի Ս. Մեսրոպ Եկեղեցում տեղի ունեցաւ առաւօտեան ժամերգութիւն, որից յետոյ հոգեհանգստեան արարողութեամբ ոգեկոչեցինք նահատակների յիշատակը»:

Նա աւելացրեց. «Թեհրանի հայոց թեմի ներկայացուցիչներն եւս ներկայանալով հանգուցեալ Իմամի դամբարան, ծաղկեմատոյցի արարողութեամբ, իրենց յարգանքի տուրքը մատուցեցին ու այսպիսով մի անգամ եւս ոգեկոչեցին նրա յիշատակը: Այս տարի եւս հայ համայնքը մասնակցելու է 22 բահմանի քայլարշաւին»: