Անգլիայի Դեսպանատան Վիզայի Բաժնի Պետի Այցն Ազգային Առաջնորդարան

Շաբաթ փետրւարի 4, 2017-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանում ընդունեց Անգլիայի դեսպանատան վիզայի բաժնի պետ՝ պրն. Քրիստոֆր Հրլանդին:

Սրբազան Հայրն ընհանրապէս կարևորութեամբ պրն. Հրլանդի ուշադրութեան յանձնեց, որ Իրանը միշտ կրօնների համակեցութեան օրրան է եղել և է': Աւելացնելով, որ ոչ միայն պետութիւնը, այլ նաև մենք համաձայն չենք աւետարանակչական աշխատանք տանելու ոչ քրիստոնեաների մէջ: