«Նայիրի» Տարրական Դպրոցի Աշակերտներն այցելեցին Հրշէջի Կայան

Յունւարի 19-ին «Փլասկօ» առևտրական կենտրոնում տեղի ունեցաւ աղէտ, որտեղ զոհւեցին հրշէջ փրկարարներ:

«Նայիրի» տարր. տղ. դպրոցի աշակերտները շաբաթ յունւարի 21-ին դպրոցի տեսչի ներկայութեամբ իրենց աղօթքը նւիրեցին զոհւածների հոգիների խաղաղութեան  համար և մէկ րոպէ լռութեամբ յարգեցին նրանց յիշատակը:

Իսկ կիրակի յունւարի 29-ին, իւրաքանչիւր դասարանից ներկայացուցիչ  աշակերտների, ծնողական խորհրդի, փոխտեսուչների և տեսչի ընկերակցութեամբ, այցելեցին դպրոցի մօտ գտնւող հրշէջ-կենտրոնի կայան, որտեղ կենտրոնի աշխատակազմից կար մի զոհւած անձնաւորութիւն:

Դպրոցի բոլոր անձնակազմի անունից արտայայտւեց և ցաւակցութիւն յայտնեց  դպրոցի տեսուչ՝ պրն. Աբուին, ներկայացուցիչ աշակերտները և մէկ րոպէ լռութեամբ  իրենց յարգանքը յայտնեցին զոհւածների ընտանիքներին, այնույետ բոլոր մասնակիցները մէկական ծաղիկներ նւիրեցին կենտրոնի աշխատակիցներին:

Աշակերտներն իրենց հետ տարել էին մի պաստառ, որտեղ մխիթարական խօսքեր էին գրւած հայերէն ու պարսկերէն լեզուներով, որը փակցւեց սոյն հրշէջ կենտրոնում: