ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐ

Երեքշաբթի 31 յունւար 2017-ի կէսօրին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան, առաջնորդարանի իր գրասենեակում, ընդունեց «Ակունք» մարմնամտային խանգարումներով երեխաների Կենտրոնի տնօրէնուհի տկն. Անգինէ Մարգարեանին։

Տկն. Մարգարեանը եկել էր Սրբազան Հօր հովանաւորութիւնն ստանալու, որպէսզի թէյասեղան կազմակերպեն և նոր բարերարներ հրաւիրել և ծանօթացնել կենտորնի աշխատանքներին և աշակերտութեանը:

Սրբազան Հայրը ողջունելով որոշումը հաստատեց իր հովանաւորութիւնը: