Սրբոց Վարդանանց Եկեղեցու 30-ամեակի Տօնակատարութիւն

Թւականիս հինգշաբթի յունւարի 26-ին, բարձր հովանաւորութեամբ թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, Սրբոց Վարդանանց Եկեղեցին նշեց իր հիմնադրման 30-ամեակը:

Ծրագրին ներկայ էին 16-րդ շրջանի Պատգամաւորական Ժողովի, Թ.Հ.Թեմի Թեմական Խորհրդի և կրօնական խորհրդի ներկայացուցիչները, Պրն. Վարդան Վարդանեանը, Ալիք օրաթերթի և շրջանի միութիւնների ու ազգային մարմինների ներկայացուցիչները, անցեալ 30 տարւայ եկեղեցու խորհրդի անդամները:

Ծրագիրն սկսւեց Տէրունական աղօթքով և բացման խօսքը կատարեց Ալենուշ Բաղդասարեանը, ապա Արփի Ալավերդեանն ընթերցեց թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի գնահատանքի և օրհնութեան խօսքը նւիրւած սոյն տօնակատարութեան:

Ձեռնարկը յագեցւած էր ֆիլմի ցուցադրումով և գեղարւեստական ծրագրերով, ընթերցւեցին ստացւած ուղերձները:

Ծրագրի աւարտին արտայայտւեց Սրբազան հայրը և շնորհաւորելով, մեծապէս գնահատեց եկեղեցու խորհրդի աշխատանքը: