ՏՕՆ ԸՆԾԱՅՈՒՄՆ Ս. ԱՏՒԱԾԱԾՆԻ

Համաձայն հրէական սովորութիւնների` Մարիամի ուխտապահ ծնողներն իրենց զաւակին երեք տարեկանից նւիրում են տաճարին:

Մարիամին տաճարի ընծայման դրւագը հայ և բոլոր մեծ եկեղեցիները ամէն տարի յիշատակում են նոյեմբերի 21-ին:

Տաճարի սպասաւոր կանայք և այրիները սանուհուն դաստիարակում են մինչև նրա չափահաս դառնալը, որ ընդունւած էր համարել 12 տարեկանը:

Այնուհետև Մարիամը, ուրախ և խանդավառ, Հին Կտակարանի մարգարէների  աստւածաշունչ յորդորներով և պատգամներով, վերադառնում է Նազարէթ և նշանւում Յովսէփի հետ: