Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Նորակառոյց Համալիր՝ «Արարատ» Մարզաւանում

«ԱԼԻՔ» - Երկուշաբթի` յունւարի 30-ին տեղի ունցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի նորակառոյց՝ «Ճրտ. Ռոստոմ Ոսկանեան»-ի անւան մարզահամալիրի եւ «Սասնայ Մհեր» սրահի բացման արարողութիւնը:

Ծրագրին ներկայ էին Թ. Հ. Թ. Առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Հայ Կաթողիկէ համայնքի հոգեւոր առաջնորդ՝ Սարգիս եպս. Դաւիթեանը, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը, Իսլ. խորհրդարանում հարաւային իրանահայութեան պատգամաւոր՝ պրն. Ժորժիկ Աբրահամեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչները, քաղխորհրդի ներկայացուցիչներ, Թեհրանի 3-րդ քաղաքամասի քաղաքապետի աւագ խորհրդատու՝ պրն. Էսֆանդեարին: Միջոցառմանը ներկայ էր նաեւ Հ.Մ.Ա.Կ.-ի 27-րդ Պատգամաւորական ժողովին մասնակցելու նպարակով Թեհրան ժամանած «Համազգային»-ի ներկայացուցիչ՝ Վաչէ Փափազեանը: 

Ծրագրի սկզբում Սրբազան Հայրը օրհնեց սրահը եւ աղօթեց, այնուհետեւ բացման խօսքով հանդէս եկաւ Արգին Արիստակէսեանը, որից յետոյ կազմակերպութեան անունից արտայայտւեց կենտրոնական վարչութեան նախագահ՝ Գէորգ Վարդանը: 

Գէորգ Վարդանը դահլիճին հրաւիրեց 1 րոպէ լռութեամբ յարգել «Պլասկօ»-ի զոհերի յիշատակը: 

Օրւայ առիթով ելոյթով հանդէս եկան դոկտ. Կարէն Խանլարեանը եւ Թեհրանի վերահսկողութեան յանձնաժողովի ներկայացուցիչը: 

Գէորգ Վարդանը շնորհակալութիւն յայտնեց նախագծի իրագործմանն օժանդակած բոլոր դերակատար անձանց՝ Թեհրանի 3-րդ քաղաքամասի քաղաքապետ՝ պրն. Սոլէյմանիին, Քաղխորհրդի ներկայացուցչին եւ 3-րդ քաղաքամասի քաղաքապետի աւագ խորհրդատուին, նախագծի գլխաւոր կապալառու՝ ճրտ. Փէյման Մալեքիին, հիմքերի եւ պողպատեայ կոնստրուկցիայի կատարող՝ ճրտ. Շոհրեանին, եւ Ռեզայիին: Էդւարդ Բաբախանեանին հողի մեխանիկական փորձաքննութիւնների համար, շինարարական աշխատանքները վերահսկող՝ ճրտ. Նորիկ Արամեանին, Գեւիկ Մկրտչեանին՝ տնտեսական խորհրդատւութեան եւ շինանիւթերի ընտրութեան հարցով, տանիքը տեղադրողներին՝ ճարտարապետներ Սերժիկ Քոբրային եւ Սերժիկ Ղազարեանին, էլեկտրական գործերի խորհրդատու՝ Սերժիկ Յարութիւնեանին, դռների եւ լուսամուտերի մատակարարող՝ Ռազմիկ Խուդաբախշեանին եւ Վահիկ Մանսուրեանին: 

Նա իր յատուկ շնորհակալական խօսքը ուղղեց «Ռոստոմ Ոսկանեան»-ի բազմանպատակ կառոյցի շինարարական ծախսերի գլխաւոր հովանաւոր՝ պրն. Սմբատ Յակոբեանին: 

Վերջում, եզրափակիչ խօսքերով եւ յաջողութեան մաղթանքով հանդէս եկաւ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Սրբազանը Հայրը կարեւորեց նմանատիպ քայլերը եւ իր խօսքերի աւարտին Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան «Ասպետ»-ի շքանշան շնորհեց Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոանական վարչութեան նախագահ՝ Գէորգ Վարդանին: 

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 18 Ապրիլի 2024;
ԺԹ օր Յինանց

Ուրբաթ 19 Ապրիլի 2024;
Ի օր Յինանց

Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ