Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201701/2017013101
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201701/2017013101

Միջ-Եկեղեցական հանդիպում Վատիգանում

Թւականիս 21-28 յունւարի Վատիգանում տեղի ունեցաւ Կաթոլիկ եկեղեցու եւ Արեւելեան Ուղղափառ ոչ քաղկեդոնական եկեղեցիների միջեւ Աստւածաբանական երկխօսութեան միջազգային միացեալ Յանձնաժողովի 14-րդ հանդիպումը: Արեւելքի ոչ քաղկեդոնական եկեղեցիների ընտանիքի ներկայացուցիչներն են՝ Անտիոքի Ասորի եկեղեցին, Հայ Առաքելական եկեղեցին (Ամենայն Հայոց եւ Մեծի Տանն Կիլիկիոյ զոյգ կաթողոկոսութիւններով), Ղպտի ուղղափառ եկեղեցին, Եթովպիոյ ուղղափառ եկեղեցին եւ Մալանգարայի Ասորի ուղղափառ եկեղեցին: Հանդիպումը կայացաւ Պապական Խորհուրդի Քրիստոնէական Միութեան Սատարող Բաժանմունքում:

Վերջին մի քանի տարիներին Յանձնաժողովում որպէս աստւածաբանական նիւթ ներկայացւում ու քննարկւում էր եկեղեցու եօթը խորհուրդները: Այս հանդիպումին որպէս գլխաւոր նիւթ շօշափւեց եկեղեցու եօթը խորհուրդներից երրորդը՝ Սուրբ Հաղորդութեան խորհուրդը կամ պատարագը իր ծագումով, զարգացումով, ներկայի օգտագործման վիճակով ու իր աստւածաբանական ու եկեղեցաբանական հասկացողութեամբ:

Մեր եկեղեցին ներկայացնում էին, Ս. Էջմիածնից՝ Գերշ. Տ. Խաժակ Ս. Արք. Պարսամեանն ու Գերապատիւ Տ. Շահէ Ծ. Վրդ. Անանեանը, եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողոկոսութիւնից՝ Գերշ. Տ. Մեղրիկ Ս. Եպս. Բարիքեանն ու Թ.Հ.Թ. Առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը: Մակար Սրբազանը ներկայացրեց Հայ եկեղեցու Ս. Պատարագի խորհուրդի պատմական ծագումը, հոլովոյթը, զարգացումն ու ներկայ վիճակը, իսկ Հայր Շահէն ներկայացրեց նոյն խորհուրդի մասին մեր եկեղեցու աստւածաբանական ու եկեղեցաբանական հասկացողութիւնը: Բոլոր դասախօսութիւնները ներկայացւեցին անգլերէն լեզւով, որոնց աւարտին նաեւ տեղի ունեցան հարց-պատասխաններ ու յաւելեալ լուսաբանիչ բացատրութիւններ:

Ժողովականները առիթը ունեցան զոյգ առիթներով մօտից հանդիպելու Հռոմի Պապին, նախ չորեքշաբթի 25 յունւարի երեկոյեան ժամը 6:00-ին, Ս. Պօղոսի տաճարում եկեղեցիների միութեան աղօթքի եզրափակիչ հանդիսութեան երեկոյեան ժամերգութեան ներկայ գտնւելով ու մասնակցելով, եւ ապա, ուրբաթ 27 յունւարի առաւօտեան ժամը 11:00-ին յատուկ ժամադրութեամբ հանդիպեցին Նորին Սրբութիւն Ֆրանչիսկոս Պապին, որ յետ Արեւելեան Ուղղափառ ոչ քաղկեդոնական եկեղեցիների ընտանիքի անունից արտասանած խօսքին, որը ընթերցեց Խորհուրդիս համաատենապետ եւ Ղպտի եկեղեցու ներկայացուցիչ՝ Պիշոյ Արք. Տիմիաթի, Նորին Սրբութիւնը իր հայրական ջերմ սիրոյ եւ քաջալերական ու գանահատանքի խօսքն ու  պատգամը ուղղեց ներկայ ժողովական անդամներին: Շաբթւայ ընթացքին Հայ եկեղեցու ներկայացուցիչ հայրերը առիթը ունեցան նաեւ այցելելու Հռոմում Հայ Կաթողիկէ եկեղեցու Լէւոնեան վարժարանը եւ կէսօրւայ ճաշի հիւրը լինելու նրանց եւ օրւայ հացը կիսելու պատասխանատու հայրերի եւ ուսանող սաների հետ: 

Ժողովի աւարտին ընթերցւեց ընդհանուր զեկոյցը, պատրաստւեց ժողովի ամփոփ եզրակացութիւնը եւ որոշւեց յառաջիկայ տարւայ հանդիպման թւականը, ներկայացւելիք թեմաները, որոնք ընդգրկելու են «Ապախշարութեան», «Ձեռնադրութեան» եւ «Կարգ Հիւանդաց» կամ «Վերջին Օծման» խորհուրդները, եւ ժողովի վայրը, որը լինելու է Ս. Էջմիածնում:  

{gallery}201701/2017013101{/gallery}

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 19 Ապրիլի 2024;
Ի օր Յինանց

Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ