Հ.Մ. «Րաֆֆի» Համալիրի Վարչութեան Անդամների Այցը Ազգային Առաջնորդարան

Շաբաթ 28 յունւար 2017-ի կէսօրին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն ընդունեց Հ.Մ. «Րաֆֆի» Համալիրի Վարչութեան անդամներից տիկնայք՝ Ալիս Դիլանչեան և Սեդա Հաղնազարեանին, պարոնայք՝ Վարդան Բաբախանեան, Վիգէն Մանդանեան, Ռուբիկ Սարդարեան և Հենրիկ Փանոսեանին նաև համալիրի նիւթականի քննիչ՝ տկն. Մարգարիտ Խաչատրեանին:

Վարչութեան անդամները եկած էին շնորհաւորելու Նոր Տարին և Ս. Ծնունդը, նաև Սրբազան Հօրը խնդրելու, որպէսզի ազգային իշխանութեան և պետական պատգամաւորների հետ շարունակեն հետապնդել համալիրի կալւածի հարցի լուծումը:

Սրբազան հայրը ջերմօրէն ողջունեց այցելուներին և վստահեցրեց աջակցել իրենց խնդիրը լուծելու համար: